Շաքիի ջրվեժում իրականացված միջոցառման կազմակերպիչը տուգանվել է. ԲԸՏՄ

07.10.2025, 17:38
Քաղաքացին վարչական պատասխանատվության է ենթարկվել բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար
Շաքիի ջրվեժում իրականացված միջոցառման կազմակերպիչը տուգանվել է. ԲԸՏՄ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Շաքիի ջրվեժում երեխայի սեռի որոշման միջոցառման կազմակերպիչը տուգանվել է։

Այս մասին «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ` Նաիրա Աղաբաբյանը։

«Քաղաքացին վարչական պատասխանատվության է ենթարկվել բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար` 80.000 ՀՀ դրամի չափով»,-ասել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված «Գենդեռ փարթի Շաքիի ջրվեժում» ահազանգի հիմքով հարուցվել էր վարչական վարույթ։

Նշենք նաև, որ Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր էր ստացել քաղաքացիներից՝ կապված Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու հետ։ Շրջակա միջավայրի նախարարությունը ահազանգը փոխանցել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ համապատասխան ընթացք տալու համար։