Սևանա լճի ողջ առափնյա հատվածում դադարեցվել է վարձակալության կամ կառուցապատման համար հողատարածքների տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Սևանա լճի ողջ առափնյա հատվածում՝ ամբողջապես դադարեցվել են «Սեւան ազգային պարկի» հողատարածքների՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները: Այս մասին Facebook-յան էջու հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Նաև ամբողջապես կասեցվել են Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում (ԲՀՊՏ) եւ «ՀայԱնտառի» տարածքներում հողամասերի՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները»,- նշել է նա:
Պետրոսյանը հայտնել է, որ արդեն իսկ մեկնարկել ենն վերոնշյալ գոտիներում մինչ այժմ տրամադրված հողատարածքների տնօրինման պայմանագրերի ուսումնասիրությունները (դրանք մի քանի հազար են):
«Պայմանագրային պարտավորությունների, ինչպես նաև ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, քաղաքաշինական ու հողաշինական նորմերի խախտումների դեպքում այդպիսիներն աներկբայորեն կչեղարկվեն՝ միակողմանի կամ դատական կարգով»,- նշել է նա: -0-