Սեֆիլյան. «Մի՛ խեղաթյուրեք իմ խոսքը»

26.02.2019, 14:39
Ժիրայր Սեֆիլյանը երեքշաբթի հայտարարեց, որ մամուլը խեղաթյուրել է նախօրեին իր հրապարակած հայտարարությունը։
Սեֆիլյան. «Մի՛ խեղաթյուրեք իմ խոսքը»
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը երեքշաբթի հայտարարեց, որ մամուլը խեղաթյուրել է նախօրեին իր հրապարակած հայտարարությունը։

Նախօրեին տեղական ԶԼՄ–ները գրել են, որ Սեֆիլյանը «Սասնա ծռեր»–ի երկու անդամներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի կալանքի վերաբերյալ իր հայտարարությունում փաստացի «սպառնալիքներ է հնչեցրել իշխանությունների հասցեին»։

«Մի շարք լրատվամիջոցներ հիմքից խեղաթյուրել են երեկվա իմ հայտարարությունը։ Նրանք ուղիղ կամ անուղղակի կերպով ինձ վերագրում են այնպիսի արտահայտություններ, որոնք ես չեմ արել։

Օրինակ, ասում են, որ ես խոսել եմ ապստամբության անհրաժեշտության մասին և նույնիսկ նկատի եմ ունեցել, որ դա պետք է զենքով անել։ Մինչդեռ դա մերկապարանոց հերյուրանք է»,– ասել է Սեֆիլյանը։

Նա հորդորել է առնվազն զերծ մնալ ակնհայտ ստեր տարածելուց և, եթե կա ցանկություն, «պարզապես ընթերցել իմ հայտարարությունը»։

Աղմուկ հանած հայտարարությունը

Նախօրեին Սեֆիլյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել, նշելով, որ Սասնա Ծուռ ապստամբներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը հեղափոխությունից տասը ամիս անց դեռևս բանտում են:

«Նրանք հեղափոխության նախակարապետներն են, իրենց կյանքը զոհասեղանին են դրել, ապստամբել են պետությունը զավթած ազգադավ ու ցեղասպան ռեժիմի դեմ, մինչդեռ նրանց շարունակում են դատել այդ նույն ռեժիմի օրենքներով, նրա դատախազների ու քննիչների սարքած մեղադրանքով և նրա դատարանում»,– նշել է նա։

Սեֆիլյանն առնվազն տարակուսելի է համարել, որ հեղափոխությամբ պետության ղեկը ստանձնած իշխանությունը, որ իրավմամբ շահագրգիռ է Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելու գործում, իր բոլոր քայլերով, այդ թվում՝ ծուղակ հիշեցնող անհեթեթ համաներման ակտով, համառորեն մերժում է Մարտի 1 արած ռեժիմի դեմ ապստամբության իրավունքը, իսկ ապստամբներին հանձնում է նրա ծառաների դատաստանին:

«Առնվազն հնարավոր էր, թեկուզ միայն Մարտի 1-ի գործի քննության աղաղակող կեղծիքները հաշվի առնելով, չվստահել Սասնա Ծռերի գործի քննությանը, ապստամբներին ազատ արձակել և զուգահեռաբար քննել ինչպես այդ գործը, այնպես էլ դրա քննության ընթացքում կատարված կեղծիքների գործը»,– նշել է Սեֆիլյանը։

Նրա խոսքով, լռելու և ապստամբերի նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետևելու ժամանակը սպառվել է:

«Համբերության բաժակը լցվել է և, եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»,– ասել է նա։

Ինչպես է ամեն ինչ սկսվել

2016 թվականի հունիսի 17–ի առավոտյան «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել է Երևանի ՊՊԾ գունդը։ Նրանք պահանջում էին ազատել «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության համակարգիչ Ժիրայր Սեֆիլյանի ազատումը, ով կալանքի տակ էր զենքի անօրինական ձեռքբերման և պահման մեղադրանքով։ Զինված խմբի անդամները նաև պահանջում էին նախագահի և կառավարության հրաժարականը, վստահության կառավարության ձևավորում։

Загружается новость ... "Право"

ՊՊԾ գնդի գրավման և ծավալվող իրադարձությունների երկու շաբաթների ընթացքում տուժել է 46 մարդ, նրանցից 26–ը` ոստիկանության աշխատողներ։ Երեք ոստիկաններ սպանվել են, տասը տարբեր ժամանակ սպանվել են, տասը` տարբեր ժամանակ պահվել խմբի կողմից, այդ թվում` այն ժամանակ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Հուլիսի 31–ի երեկոյան նրանք հանձնվեցին։ ՊՊԾ գնդի գրավման մասնակիցները դատապարտվեցին տարբեր ժամկետների ազատազրկման։

2018 թվականի հունիսին դատարանը բավարարեց «Սասնա Ծռեր» խմբի անդամների մեծամասնության նկատմամբ պաշտպանության միջնորդությունը` նրանց խափանման միջոցը կալանքը փոխարինելով գրավի դիմաց ազատմամբ։ -0-