425.64
4.73
386.24
+19
Եղանակը Երևանում
Հայ

«Սաս Գրուպ»-ի աղցաններում վտանգավոր մանրէներ են հայտնաբերվել

14:39
02 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Սաս Գրուպ» ՍՊԸ–ում անցկացված ստուգումների արդյունքում մի շարք աղցաններ և արտադրատեսակներ ճանաչվել են վտանգավոր, հայտնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետի արտադրամասում և իրացման ցանցում:

Լաբորատոր փորձաքննության են ենթարկվել «Մայրաքաղաքային» աղցանը, «Սմբուկով» աղցանը, «Բրնձով-կրաբով» աղցանը, «Հավով-ընկույզով» աղցանը, «Ծովախեցգետնով» աղցանը, որոնում հայտնաբերվել են ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէներ, խմորասնկեր, բորբոսասնկեր։ Իսկ 20.07.2016թ. արտադրության չանախ «Կալինինո» պանրում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ և ԱՑԽՄ ցուցանիշների անթույլատրելի քանակի պարունակություն։ Նշված արտադրատեսակները չեն համապատասխանել Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով, 033/2013-ով և 034/2013-ով սահմանված պահանջներին, ինչով պայմանավորված էլ այդ արտադրատեսակները ճանաչվել են վտանգավոր:

Ծառայության կողմից արգելվել է վտանգավոր ճանաչված խմբաքանակների վաճառքն իրացման ցանցում:

Տնտեսավարողին հանձնարարվել է նշված սննդամթերքը ոչնչացնել կամ օգտահանել սահմանված կարգով և ժամկետներում, իսկ «Սաս Գրուպ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Կեսար», «Մայրաքաղաքային», «Սմբուկով», «Բրնձով-կրաբով», «Հավով-ընկույզով» և «Ծովախեցգետնով» աղցանների արտադրությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:

«Տնտեսավարողին հանձնարարվել է կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական, պահեստային սարքավորումները և տարածքները, վերը նշված սննդամթերքի արտադրությունը համապատասխանեցնել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ անհամապատասխանության ցուցանիշներով»,– ասվում է ծառայության հաղորդման մեջ։

Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2016 թվականի օգոստոսի 15-ը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
26 Ապրիլի 2023
Կապանի օդանավակայանում քաղաքացիական ինքնաթիռը տեխնիկական թռիչքներ կկատարի
Կապանի օդանավակայանում քաղաքացիական ինքնաթիռը տեխնիկական թռիչքներ կկատարի
23:56
25 Ապրիլի 2023
ԱԱԾ-ն հերքում է զինծառայողի գերեվարման մասին լուրերը
ԱԱԾ-ն հերքում է զինծառայողի գերեվարման մասին լուրերը
17:15
25 Ապրիլի 2023
digiPOS թվային տերմինալ Արդշինբանկից. դրամարկղը ձեր հեռախոսում
Շարունակաբար բարելավելով սպասարկման պայմանները և ընդլայնելով ծառայությունների շրջանակը՝ Արդշինբանկն իր հաճախորդներին է ներկայացնում թվային վճարման նոր տարբերակ՝ digiPOS թվային տերմինալ
15:15
25 Ապրիլի 2023
«Պոլիգրաֆ» ակումբում խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 41 անձ բերման է ենթարկվել
Ի՞նչ են գտել իրավապահները «Պոլիգրաֆ» ակումբում. ՔԿ–ն պարզաբանում է
14:14
25 Ապրիլի 2023
Երևանում 4 երթուղի կսպասարկվի նոր ավտոբուսներով (ՎԻԴԵՈ)
Երևանում 4 երթուղի կսպասարկվի նոր ավտոբուսներով. ՎԻԴԵՈ
13:55
25 Ապրիլի 2023
Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում այսուհետ գործարկվելու է արհեստական ձյան համակարգ
Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում գործարկվելու է արհեստական ձյան համակարգ
22:49
24 Ապրիլի 2023
Բայդեն. այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ու վերահաստատում ենք մեր երդումը՝ երբեք չմոռանալ
Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ Եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների կյանքը և վերահաստատում ենք մեր երդումը՝ երբեք չմոռանալ, հայտարարել է ԱՄՆ նախագահը
15:32
24 Ապրիլի 2023
Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում՝ մեր համապատասխան տարածքի վրա և իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ. ԳՇ պետ
ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այսօր լրագրողներին հայտարարեց, որ ՀՀ ԶՈւ-ն կանգնած է Տեղի մատույցներում
14:05
24 Ապրիլի 2023
Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը. Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել
Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը. Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել
10:36
24 Ապրիլի 2023
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
10:20
24 Ապրիլի 2023
36-ամյա տղամարդը գողացել էր 62-ամյա կնոջ ոսկյա զարդերն ու գրավադրել բանկում
36-ամյա տղամարդը գողացել էր 62-ամյա կնոջ ոսկյա զարդերն ու գրավադրել բանկում
10:08
24 Ապրիլի 2023
Սա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է. Փաշինյանն ուղերձ է հղել
Սա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է. Փաշինյանն ուղերձ է հղել