Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով. փաստաբան

18.11.2025, 12:29
Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է «Տաշիր» խմբի նախագահ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբեր․/Նովոստի Արմենիա/ Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը: Այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել։ Հոկտեմբերի 16-ին նրա կալանքի ժամկետը 30 օրով երկարաձգվել էր։

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մասին

Սամվել Կարապետյանը կալանքի տակ է հունիսի 18-ից՝ մեղադրվելով իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կարապետյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ միշտ աջակցել է Հայ եկեղեցուն և հայ ժողովրդին, և եթե քաղաքական գործիչները անհաջողության մատնվեն, «մենք պատրաստ ենք մեր ձևով մասնակցել այս ամենին»: Ավելի ուշ նրան նաև մեղադրեցին տնտեսական հանցագործություններ կատարելու մեջ (մեծածավալ հարկերից խուսափել և փողերի լվացում): Կարապետյանը հերքում է իր դեմ առաջադրված բոլոր 3 մեղադրանքները: