Սամվել Կարապետյանը պատրաստ է գլխավոր «Մեր ձևով» քաղաքական կուսակցությունը
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Տաշիր գրուպի» նախագահ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը պատրաստ է գլխավորել «Մեր ձևով» քաղաքական կուսակցությունը, որը կստեղծվի համանուն ժողովրդական շարժման հիման վրա։
Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը Երևանում կայացած երթի ժամանակ։ Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում շարժումը նախաձեռնել էր հանրահավաք՝ ի աջակցություն կալանավորված Կարապետյանի և հոգևորականների, ինչից հետո հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել էին դեպի ԱԱԾ, որտեղ պահվում են Կարապետյանն ու հոգևորականները։
Վարդևանյանը հայտնել է, որ այսօր մեկուսարանում հանդիպել է Կարապետյանի հետ և վերջինս խնդրել է իրեն աջակցող քաղաքացիներին հայտնել, որ նա պատրաստ է գլխավորել «Մեր ձևով» կուսակցությունը։
Երթի ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կոչ է արել հավաքվածներին վաղը գնալ էջմիածին, որտեղ ժամը 17։30–ին տեղի կունենա շարժման կողմնակիցների հանդիպումը։ Հետագայում, նրա խոսքով, նախատեսվում է կազմակերպել ուխտագնացություն դեպի Էջմիածին՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու։

