«Սա դիվերսիա չէ»․ Ռուբինյանը՝ Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողի մասին

06.10.2026, 15:46
Ռուբինյանը կարծում է, որ պետք է պարզել, թե ինչ պայմաններում է ադրբեջանցի զինծառայողը հայտնվել Հայաստանի տարածքում
«Սա դիվերսիա չէ»․ Ռուբինյանը՝ Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի համարում, որ Հայաստանում Շաքի գյուղի բնակչուհու վրա կրակած ադրբեջանցի զինծառայողի հայտնվելը դիվերսիա է։

«Դեռ պետք է պարզել, թե ինչ պայմաններում է այդ զինծառայողն հայտնվել Հայաստանի տարածքում․ այսինքն՝ նա դասալիք է, թե մոլորվել է։ Ենթադրում եմ, որ դասալիք է», - երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուբինյանը։

Ընդ որում, նա նշել է․ «Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ»։

«Եթե գործ ունենայինք դիվերսիայի հետ, ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին այն մասին, որ իրենց կողմից զինծառայող է կորել և կարող է հայտնվել մեզ մոտ։ Ակնհայտ է, որ դիվերսիայի դեպքում նման բան չի լինում։ Հետևաբար՝ լավ լուրն այն է, որ մենք գործ չունենք նպատակաուղղված՝ Ադրբեջանի կողմից դրդված ներխուժման», - ընդգծել է Ռուբինյանը։

«Գործ ունենք մեկ զինծառայողի հետ, որն ապօրինի հատել է պետական սահմանը, և դեռ պետք է պարզել, թե դա ինչպես է տեղի ունեցել։ Ներկայումս մեր արդարադատության մարմինները պետք է պարզեն։ Մեղադրանքն առաջադրված է, և ամեն ինչ պետք է ընթանա իր հունով», - ասել է Ռուբինյանը։