Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է․ հիմա, երբ ելույթ ունենամ, ասելու եմ «Կաշառակեր Ռոբերտ Քոչարյան»․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

05.06.2025, 13:13
«Սրանից հետո ես երբ ելույթ ունենամ, «Ռոբերտ Քոչարյյան» անունը հնչի, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»», ասաց Փաշինյանը․ ՎԻԴԵՈ
Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է․ հիմա, երբ ելույթ ունենամ, ասելու եմ «Կաշառակեր Ռոբերտ Քոչարյան»․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։

«Դա արձանագրված է դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել է իրա դեմ կաշառքի գործը, ասել է` վաղեմության ժամկետ կիրառեք։ Դա տեղի է ունենում էն ժամանակ, երբ որ ինքը  խոստովանում է, որ ինքը կաշառակեր է։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է, թող գնան, դատի տան։ Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ, «Ռոբերտ Քոչարյյան» անունը հնչի, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»», – ասաց Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաև ԶԼՄ–ներում շրջանառվող այն տեղեկություններին, թե «ՀՀ վարչապետը Մարսելում վիլա է գնել 3 մլն եվրոյով»։ 

«Լավ, ամեն ինչին չափ կա, սահման կա, վարչապետը վիլա է առել։ Իրանք էլ չեն ժխտում, որ Հունաստանում կղզի ունեն։ Իրանք այլևս չեն կարա պաշտպանվեն, որ իրանք թալանչի կաշառակեր են, իրանք ուզում են ցույց տան, որ իբր մենք էլ ենք թալանչի, կաշառակեր, չեք հասնի էդ նպատակին», – ասաց Փաշինյանը։