ՌԴ խորհրդարանականները մասնակցել են Բաքվի հակահայկական ակցիայի. Հայաստանում տարակուսանքի մեջ են

27.02.2019, 15:53
Բաքվում անցկացված հակահայկական ակցիային ռուս–հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը տարակուսանք է առաջացնում:
ՌԴ խորհրդարանականները մասնակցել են Բաքվի հակահայկական ակցիայի. Հայաստանում տարակուսանքի մեջ են
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բաքվում անցկացված հակահայկական ակցիային ռուս–հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը տարակուսանք է առաջացնում, չորեքշաբթի ասել է Հայաստանի ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային խորհրդի ամբիոնից։

«Ստիպված եմ ափսոսանքով փաստել, որ չնայած մեր երկրների միջև փոխգործակցության դաշնակցային բարձր մակարդակին, ինչպես նաև ռուսական կողմի` ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված հետևողական ջանքերին, մեր ռուս որոշ գործընկերները տառացիորեն երեկ դարձել են Բաքվում անցկացված և տարածաշրջանի կայունությանի խաթարմանն ուղղված հակահայկական ակցիայի անդամներ։ Ավելին, արդարացիորեն տարակուսանք է առաջացնում յադ միջոցառմանը ռուս–հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը»,– ասել է նա։

Загружается новость ... "Право"

Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանում հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության` բացառապես խաղաղ կարգավորմանը` հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրողությունները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա, մասնավորապես` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ԵԱՀԿ Մինսկի խմբի` միջազգային հանրության լեգիտիմ մանդատ ունեցող միակ ձևաչափի համանախագահության շրջանակում։

«Այդ համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաժնության դերը որպես Մինսկի խմբի համանախագոհ երկիր»,– ավելացրել է նա։

Ինչպես նշել է Միրզոյանը, հայ–ռուսական հարաբերությունների մարդասիրական բաղադրիչն ավելի արդիական է դառնում այն օրերին, երբ հայ ժողովուրդը հիշում է 1988 թվականի Սումգայիթի ջարդի զոհերին։

«Այս օրերին աշխարհի հայությունը հիշում է ավելի քան 30 տարի առաջ տեղի ունեցած Սումգայիթի ջարդի զոհերին։ Դա հայերի դեմ ուղղված ջարդերի նախանշանակն էր, ինչն էլ ծավալուն էթնիկ զտումների սկիզբ դրեց։ դա հանգեցրեց Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից և այլ քաղաքներից հայկական բնակչության զանգվածային ելքին»,– հիշեցրել է նա։

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։

Այդ ալիքի զոհ դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշքեսանի, Մինգեչաուրայի, Բաքվի և Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայերը: Դա հանգեցրեց Ադրբեջանից դեպի Լեռնային Ղարաբաղ և Հայաստան փախստականների հոսքին: Այս ամենի հետևանքով, Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալներով, 1988–1992 թթ.–ին Ադրբեջանի տարբեր քաղաքներից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 360 հազար հայազգի փախստական, ևս մոտ 140 հազար էթնիկ հայեր տեղափոխվեցին ԱՊՀ երկրներ։ -0-