Քոչարյանի պաշտպանները պահանջում են քրեական գործ հարուցել նախկին զինդատախազ Ջհանգիրյանի հայտարարության կապակցությամբ

17.06.2019, 18:04
Այդ մասին երկուշաբթի մամուլի ասուլիասում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Քոչարյանի պաշտպանները պահանջում են քրեական գործ հարուցել նախկին զինդատախազ Ջհանգիրյանի հայտարարության կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը հաղորդում է ուղղել Գլխավոր դատախազություն նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունների վերաբերյալ` առաջին ատյանի դատարանի դիմումը Սահմանադրական դատարանի կողմից դիտարկելու աննպատակահարմարության վերաբերյալ։

Այդ մասին երկուշաբթի մամուլի ասուլիասում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Ջհանգիրյանն ավելի վաղ ԶԼՄ–ներին ասել է, որ ներկայիս կազմով Սահմանադրական դատարանը չի քննի առաջին ատյանի դատարանի դիմումը Քրեական օրենքսգրքի 300–րդ և 301–րդ հոդվածների` Հիմնական օրենքին համապատասխանության մասին դիմումը, որոնցով մեղադրանք է առաջարդվել Քոչարյանին Հայաստանում սահմանադրական կարգի տապալման համար (2008 թվականի մարտի 1–ի գործի շրջանակում):

Загружается новость ... "Право"

«Ջհանգիրյանը փաստորեն փաստել է, որ Սահմանադրական դատարանն ընդհանուր իրավասության դատարանին հնարավորություն է ընձեռում վերանայել Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու որոշումը` նպատակաուղղված ժամանակ ձգելով, ինչպես նաև այն, որ Վերաքննիչ դատարանը պետք է փոխի առաջին ատյանի դատարանի որոշումը։ Եթե դա ճիշտ է, ապա կարելի է խոսել դատական գործընթացների ծրագրման մասին»,– իր դիրքորոշումը հայտնեց Ալումյանը։

Փաստաբանի խոսքով, նախկին զինդատախազի հայտարարությունում մտահոգություն է առաջացնում նաև այն, որ Սահմանադրական դատարանը ներկայիս կազմով չի քննի այդ գործը։
«Դա կարող է նշանակել, որ Սահմանադրական դատարանում տեղի կունենան փոփոխություններ, իսկ դա կարող է կատարվել դրա կազմից մի քանի անդամների հեռանալու դեպքում։ Դա հեռու գնացող հայտարարություն էր, որը թույլ է տալիս Ջհանգիրյանի իրազեկվածությունը հետագա գործողություններով, համենայն դեպս, երկու դատարանների գործողություններով, ինչն անընդունելի է»,– կարծում է նա։

Ալումյանն աննախադեպ անվանեց դատական համակարգի վրա ճնշումը Ռոբերտ Քոչարյանի դատավարության շրջանակում։ Նրա խոսքով, առկա է ոչ միայն ազդեցություն երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխած դատավորների վրա, այլ նաև վախեցնում են նրանց, ովքեր քննելու են Քոչարյանի գործը հետագայում։

«Մենք արդեն պատկերացնում ենք, թե ինչ կլինի ցանկացած դատավորի հետ, ով ընդունի իշխանությունների ցանկություններին հակասող որոշում։ Արդեն հասկանալի է դառնում այն դատավորի վիճակը, ով քննելու է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը»,– նշեց Ալումյանը։ -0-