Պուշկինի թունելը հոսաքազրկվել է

05.09.2025, 11:45
էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Պուշկինի թունելը հոսաքազրկվել է

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով Պուշկինի թունելը հոսանքազրկվել է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշվում է Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

 

Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում