Փաշինյանը փաստաթղթեր է ստորագրել Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանի քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ
22.11.2018,
21:17
Այս մասին ինքը` Փաշինյանը, գրել է Facebook–ի իր էջում։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին ստորագրել է «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիության տրամադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Այս մասին ինքը` Փաշինյանը, գրել է Facebook–ի իր էջում։
«Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի Հայաստանի նախագահի կողմից որոշումը ստորագրելուց հետո»,– գրել է վարչապետի պաշտոնակատարը։
Միաժամանակ Փաշինյանն ավելացրել է, որ հետին ամսաթվով քաղաքացիության տրամադրման հնարավորություն չկար։
«Հետևաբար, քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այս տարվանից»,– գրել է նա։ -0-