ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հարուցվել է քրեական գործ նախօրեին Երևանում օտարերկրյա քաղաքացիների դանակահարության դեպքի առթիվ:
2017թ. մայիսի 31-ի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով բժշական կենտրոն են տեղափոխվել օտարերկրյա 2 քաղաքացի։
Հինգշաբթի առավոտյան հաղորդվել էր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների մասին, սակայն ավելի ուշ պարզվեց, որ տուժողներն Իրաքի քաղաքացիներ են։
Իրաքի 23-ամյա քաղաքացու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի թիկնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերք, աջակողմյան պնևմոթորաքս, իսկ մյուսի մոտ՝ 5 հատ կտրած-ծակած վերք՝ ձախ բազկի, ձախ թիակի հատվածներում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով, ստեղծվել քննչական խումբ։ Իրաքի 2 քաղաքացին ճանաչվել են տուժող:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Загружается новость ...
"Право"
Նախնական քննության տվյալներով՝ օտարերկրյա քաղաքացիները մարմնական վնասվածքներն ստացել են մայիսի 31-ին ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակարաններից մեկում իրենց հայրենակիցներից մեկի հետ ծագած վիճաբանության ժամանակ, ով դեպքի վայրից դիմել է փախուստի։
Որոշում է կայացվել կասկածյալին ձերբակալելու մասին և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է: -0-