Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը շարունակվում է, բողոքի ակցիաները դադարել են
15.03.2019,
12:18
Օպերայի շենքի մոտակայքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն են վերսկսվել ուրբաթ։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Օպերայի շենքի մոտակայքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն են վերսկսվել ուրբաթ։
Տարածքն ամբողջությամբ շղթայված է ոստիկանների կողմից` սրճարանների շինությունների հատվածները հեռացնելու աշխատանքներին չխոչընդոտելու համար։
Արդեն նախկին սրճարանների տարածքում ապամոնտաժվում են մետաղական կոնստրուկցիաները, կատարվում են հիմքի թուլացման աշխատանքներ։
Նախօրեին ապամոնտաժման հետ անհամաձայնության հայտարարությամբ են հանդես եկել սրճարաններից մեկի սեփականատերերը։ Այս պահին մյուս սրճարանների մենեջերները դժգոհություն չեն հայտնում անցկացվող աշխատանքների կապակցությամբ, ավելին, գործակցում են բանվորների հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Կենտրոն» համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, ապամոնտաժման աշխատանքները կտևեն ոչ ավելի, քան 10 օր։
Հիշեցնենք, որ Օպերայի սրճարանների հարակից տարածքում իրավիճակը չորեքշաբթի առավոտից լարվել էր։ Ընթանում էին սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ, ինչն առաջացրել էր դրանց սեփականատերերի դժգոհությունը:
Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր Օպերայի ազգային ակադեմիական թատրոնին հարող սրճարանները և ռեստորանները վերացնելու և այդ տարածքում կանաչ գոտին վերականգնելու մասին։
Մասնավորապես, Օպերային թատրոնի հարևանությամբ Ազատության հրապարակին հարող հողատարածքներ վարձակալած տնտեսվարող սուբյեկտներն իրազեկում են ստացել քաղաքապետարանի համապատասխան դեպարտամենտից։–0–

Загружается новость ...
"Право"