Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (մարտի 11–15)

16.03.2019, 10:30
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (մարտի 11–15)։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (մարտի 11–15)

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (մարտի 11–15)։

  • Մոտ 3 օր է` Օպերայի սրճարանների հարակից տարածքում լարված իրավիճակ էր։ Ընթանում էին սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ, ինչն առաջացրել էր դրանց սեփականատերերի դժգոհությունը: Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր Օպերայի ազգային ակադեմիական թատրոնին հարող սրճարանները և ռեստորանները վերացնելու և այդ տարածքում կանաչ գոտին վերականգնելու մասին։ Մասնավորապես, Օպերային թատրոնի հարևանությամբ Ազատության հրապարակին հարող հողատարածքներ վարձակալած տնտեսվարող սուբյեկտներն իրազեկում են ստացել քաղաքապետարանի համապատասխան դեպարտամենտից։

  • Մարտի 12–ին Ստեփանակերտում կայացավ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որի ժամանակ Հ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում քմահաճույք կամ նախապայման չէ, և բանակցային գործընթացի արդյունավետության առումով այս հարցն առանցքային նշանակություն ունի։

  • Արցախի ԱԳՆ–ն կոչ արեց հրաժարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնացած սկզբունքներից։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 13–ին ընդունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, ով Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով։–0–