419.96
4.23
389.72
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանությունը բերման է ենթարկել 16 ցուցարարների. Կենտրոն համայնքի թաղապետը մեկնաբանել է իրավիճակը (ՖՈՏՈ)

16:16
14 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանությունը բերման է ենթարկել Օպերայի թատրոնի մոտ սրճարանների ապամոնտաժման դեմ հանդես եկող 16 մասնակիցների, այդ մասին «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը:

Ի՞նչ է տեղի ունեցել

акция протеста сотруднико кафе проспект

Նախօրեին Օպերայի սրճարանների հարակից տարածքում իրավիճակը առավոտից լարվել էր։ Ընթանում էին սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ, ինչն առաջացրել էր դրանց սեփականատերերի դժգոհությունը:

Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր Օպերայի ազգային ակադեմիական թատրոնին հարող սրճարանները և ռեստորանները վերացնելու և այդ տարածքում կանաչ գոտին վերականգնելու մասին։

Մասնավորապես, Օպերային թատրոնի հարևանությամբ Ազատության հրապարակին հարող հողատարածքներ վարձակալած տնտեսվարող սուբյեկտներն իրազեկում են ստացել քաղաքապետարանի համապատասխան դեպարտամենտից։

«Ներկա պահին իրավապահ մարմինների ներկայացուցիչների օրինական պահանջները չկատարելու հիման վրա բերման է ենթարկվել 16 մարդ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն», - ասաց Ջանոյանը:

Ի՞նչ է ասել թաղապետը

акция протеста сотруднико кафе проспект

«Երևանի ղեկավարությունն ունի բոլոր իրավունքները ապամոնտաժելու այն բոլոր սրճարանները, որոնք գտնվում են Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնի շենքին կից», - հինգշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Դեպքի վայր ժամանած Մնացականյանը հայտնեց, որ ապամոնտաժման են ենթակա միայն այն սրճարանները, որոնք գտնվում են անմիջապես Օպերայի շենքի մոտ, ինչի մասին հայտնի է դարձել ավելի վաղ:

«Տտնտեսվարող սուբյեկտների հետ ստորագրված պայմանագրերում գոյություն ունի կետ, ըստ որի, մենք կարող ենք տեղեկացնել իրենց նշված տարածքն ազատելու անհրաժեշտության մասին մեկ ամիս առաջ: Մենք կարող ենք լսել տնտեսվարող սուբյեկտների բոլոր ներկայացուցիչներին, սակայն նրանք պետք է հիշեն, որ այդ տարածքն այգի է, հանգստյան վայր: Ի վերջո, այն գտնվում է Օպերայի և բալետի թատրոնի շենքի մոտ», - ասաց Մնացականյանը:

Հարցին, թե ինչու նախօրեին քաղաքապետարանում կայացած քաղաքապետարանի աշխատակիցների և տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ հանդիպմանը չի մասնակցել քաղաքապետ Հայկ Մարությանը, Մնացականյանը հայտարարեց, որ քաղաքապետը գտնվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը:

«Մենք ներկայացրել ենք քաղաքապետին բողոքողների բոլոր առաջարկությունները և պահանջները, և հասկացել ենք, որ չենք կարող ընդունել բոլորը: Այդ բոլոր օբյեկտները ստացել են գերշահույթ` անկախ նրանից աշխատել 5 տարի թե 5 օր, այնպես որ նրանք ապահոված են», - ասաց նա:

Նա նշեց, որ քաղաքապետարանը մտադիր է պահպանել Օպերայի շուրջ տարածքը որպես հանգստյան և զբոսանքի վայր:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ
15:16
03 Ապրիլի 2024
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
11:52
03 Ապրիլի 2024
Երկնքի մի կտոր երկրի վրա․ Սուրենյանը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել (ՎիԴԵՈ)
Երկնքի մի կտոր երկրի վրա․ Սուրենյանը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել․ ՎիԴԵՈ
15:02
02 Ապրիլի 2024
Փոխվել են երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները․ ՆԳՆ–ն իրազեկում է (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, վարորդներ․ երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները փոխվել են․ ՎԻԴԵՈ
10:14
02 Ապրիլի 2024
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
10:05
02 Ապրիլի 2024
Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ ռազմավարական որոշում է կայացրել, որ չի հանձնվելու․ ՎԻԴԵՈ
09:45
02 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
19:37
01 Ապրիլի 2024
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
17:25
01 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ կգործարկվի
14:51
01 Ապրիլի 2024
Հայաստան են ժամանել ամերիկացի ռազմական հրահանգիչներ
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն
13:07
01 Ապրիլի 2024
Երիտասարդ կհամարվի 13-ից 30 տարեկան քաղաքացին. նոր շեմ կսահմանվի
ՀՀ–ում կսահմանվի երիտասարդության նոր շեմ
13:01
01 Ապրիլի 2024
Խոստանում են օրական մինչև 20 հազար դրամ եկամուտ․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
Զգուշացե՛ք․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել