Նախագահը հրամանագրեր է ստորագրել ԱԻ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների ազատման և նշանակման մասին
20.11.2020,
14:49
Նախագահը հրամանագրեր է ստորագրել ԱԻ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների ազատման և նշանակման մասին

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահը վարչապետի առաջարկով մի շարք նախարարների է ազատել պաշտոնից:
Загружается новость ... "Лево"
ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և նրա փոխարեն նոր նախարար է նշանակել Անդրանիկ Փիլոյանին (Բանակային 5-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր, խմբգր.):
Մյուս հրամանգրով, պաշտոնից ազատվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, և նրա փոխարինողը դարձել է Մեսրոպ Առաքելյանը (վարչապետի խորհրդական, տնտեսագետ, խմբգր.):
Հիշեցնենք,որ մեկ այլ հրամանով պաշտոնից ազատվել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա փոխարեն նշանակվել է Վաղարշակ Հարությունյանը:-0-