Նախագահն ԱԱԾ պետպահպանության և ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր պետեր է նշանակել
12.06.2018,
10:35
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին մի շարք հրամանագրեր է ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին մի շարք հրամանագրեր է ստորագրել։
Այսպես, Արմեն Աբրահամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում է նշանակվել Վաղինակ Սարգսյանը։
Նախագահը նաև հրամանագիր է ստորագրել Գրիգորի Հայրապետովին Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության պետի պաշտոնում նշանակելու մասին։ Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնից ազատվել է Հրաչյա Հարությունյանը։ -0-