Մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կներառվեն ԱՊՊԱ դաշտում․ նախագիծ

02.03.2026, 14:33
Հաշվի է առնվում  վերջին շրջանում ճանապարհային երթևեկության մեջ այս տեսակի տրանսպորտային միջոցների քանակի ավելացման փաստը
Մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կներառվեն  ԱՊՊԱ դաշտում․ նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Առաջարկում ենք մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ։

Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հայտնել է ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը։

Նշվում է, որ հաշվի է առնվում վերջին շրջանում ճանապարհային երթևեկության մեջ այս տեսակի տրանսպորտային միջոցների քանակի ավելացման փաստը։

ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը ներկայացրել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին օրենքի նախագիծը:

«Երեկվա՝ մարտի 1-ի դրությամբ երկրում հաշվառված է 2594 երկանիվ մոպեդ, 29 եռանիվ մոպեդ, 127 տրիցիկլ եւ քվադրիցիկլ», -նշել է Ղազարյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: