Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն. դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով

16.09.2026, 11:40
Սահմանամերձ Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Բերդ և Դիլիջան խոշորացված համայնքներին բարերար Միքայել Վարդանյանը  նվիրել է  10 հատ տրակտոր՝ իր հարակից գործիքներով և 5 հատ բեռնատար մեքենա
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն. դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սահմանամերձ Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Բերդ և Դիլիջան խոշորացված համայնքներին բարերար Միքայել Վարդանյանը նվիրել է 10 հատ տրակտոր՝ իր հարակից գործիքներով և 5 հատ բեռնատար մեքենա:

Гранд

Նվիրաբերված ամբողջ տեխնիկան կծառայի 4 խոշորացված համայնքների բոլոր 60 գյուղերի ֆերմերային տնտեսություններին: Նոր տեխնիկայի շնորհիվ գյուղացիները ժամանակին կկատարեն հողագործական աշխատանքները, մշակվող ցանքատարածությունները կմեծացնեն և կզարգացնեն մարզում գյուղատնտեսությունը:

Гранд

Ծրագրի իրագործման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 128 մլն դրամ:

Гранд