Մի ողջ զինանոց է հայտնաբերվել այն տանը, որտեղ պայթյուն էր տեղի ունեցել

04.08.2017, 10:44
Ռազմամթերքի շոշափելի պաշարներ են հայտնաբերվել Դավիթաշենի 2–րդ փողոցի տանը։
Մի ողջ զինանոց է հայտնաբերվել այն տանը, որտեղ պայթյուն էր տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռազմամթերքի շոշափելի պաշարներ են հայտնաբերվել Դավիթաշենի այն տանը, որտեղ օգոստոսի 2–ին պայթյուն էր տեղի ունեցել։

Նախօրեի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 4 արկ:

Դեպքի վայր է մեկնել Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Загружается новость ... "Право"

Նշված հասցեում հայտնաբերվել է ռազմամթերք՝ 2 հատ հրետանային արկ 125 մմ, 1 հատ հակատանկային ականանետի արկ և 1 հատ հրթիռային արկ` բոլորը մարտական վիճակում:
Ժամը 00:45-ին ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայողները զինամթերքը տեղափոխել են ականազերծման կենտրոն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Դավիթաշեն 2-րդ փողոցի այս տանը պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով տուժել էր երկու մարդ։ Նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում։

Դեպքի վայրում հայտնաբերվել էր 2 ական, որոնցից մեկը՝ մասնատված: -0-