«Մի անցեք ձեր չափերը»․ թեժ լեզվակռիվ ԱԺ–ում (ՎԻԴԵՈ)

17.04.2025, 12:45
Ազգային ժողովում այսօր կրկին թեժ իրավիճակ էր․ ՎԻԴԵՈ
«Մի անցեք ձեր չափերը»․ թեժ լեզվակռիվ ԱԺ–ում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ազգային ժողովում այսօր կրկին թեժ իրավիճակ էր։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի միջև:

Արթուր Խաչատրյանը Վարդանյանի ելույթի ժամանակ տեղից ինչ-որ բան բղավեց, որին արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը. «Ուրեմն լսեք ինձ, պարոն Խաչատրյան, նախ սուս մնացեք, երկրորդը իմ հետ խոսեք հարգալից, հետո մի անցեք ձեր չափերը»:

«Չափերը ես ինքս եմ գծում», – արձագանքեց Խաչատրյանը Ռուբինյանին։

«Ուրեմն լավ չեք գծում, ուրեմն ես կգծեմ հիմա ու հանգստացեք, հանգստացեք ասեցի, հանգստացի, հանգիստ»,- ասաց Ռուբինյանը բղավելով։