Մերկելը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ՖՈՏՈ)

24.08.2018, 16:40
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Մերկելը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

 - рис.1

Նույն օրը կկայանա կանցլերի հանդիպումը Հայաստանի կառավարության ղեկավարի հետ, ինչի արդյունքներով կհրավիրվի մամուլի ասուլիս։

Ծրագրված են նաև Մերկալի հանդիպումները Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հետ։

Մերկելը Երևան է ժամանել Վրաստանից։ Վաղը Գերմանիայի կանցլերը տարածաշրջանային այցով կմեկնի Ադրբեջան։

Загружается новость ... "Лево"

ԳԴՀ բունդեսթագի պատգամավորները 1915 թվականի իրադարձությունները 2016 թվականին ցեղասպանություն են ճանաչել այն նշումով, որ այն տարիներին գործող իշխանությունը գիտեր կատարվող հանցագործությունների մասին և լռում էր։ Բունդեսթագի այս քայլը վրդովունք է առաջացրել Թուրքիայում, որը հետ է կանչել իր դեսպանին խորհրդատվությունների համար։ -0-