Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը

26.11.2015, 22:03
Հինգշաբթի մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը։
Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը։

Հեռուստամարաթոնի կազմակերպիչները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին, որ այս տարվա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված միջոցները կուղղվեն Արցախի բազմազավակ ընտանիքների համար տների կառուցմանը։

Ավելի քան հինգ երեխա ունեցող արցախցի 466 ընտանիքներից 211–ը չունեն համապատասխան պայմաններ, ինչը հանգեցնում է երեխաների աճի դանդաղմանը և հիվանդությունների։ Յուրաքանչյուր տուն շրջապատված կլինի 10 հազար քառակուսի մետր մակերեսով հողատարածքով, որտեղ միրգ ու բանջարեղեն աճեցնելու հնարավորություն կլինի։

Հիմնադրամն ընտանիքներին կապահովի կահույքով և տեխնիկայով, կզինի կենտրոնական ջեռուցման համակարգով։ Առաջնահերթությունը կտրվի ցածր եկամտով ընտանիքներին, ինչպես նաև Արցախի բանակի զինծառայողների, Արցախյան ազատագրական պատերազմի վետերաններին և Արցախի ինքնապաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկների ընտանիքներին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնների անցկացման քառորդ դարի ընթացքում հանգանակվել է շուրջ 300 մլն դոլար, որն ուղղվել է Հայաստանի անկախության ամրապնդմանը և Հայաստանի ու Արցախի տասնյակ հազարավոր ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը նպաստած հազարից ավելի նախագծերի իրականացմանը։

Հեռուստամարաթոնի ընթացքին կարելի է հետևել Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնականկայքում` -0-