Մարտի վերջին օրը եղանակը չի ուրախացնի Հայաստանի բնակիչներին. օդերևութաբաններ
30.03.2016,
10:24
Պարզ եղանակ է սպասվում Հայաստանում մարտի 30–ին և ապրիլի 1-2–ին:
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Պարզ եղանակ է սպասվում Հայաստանում մարտի 30–ին և ապրիլի 1-2–ին, սակայն մարտի 31–ին Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում, իսկ ապրիլի 3–ին հանրապետության գրեթե բոլոր մարզերում տեղումներ են սպասվում, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Քամին կլինի 2-7 մետր վայրկյան արագության, ապրիլի 3–ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 2–ին կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ ապրիլի երեքին նույնքանով կնվազի։
Երևանում առաջիկա հինգ օրերին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 11-17 աստիճան տաքության սահմաններում։
Զրոյից ցածր մինչև 7 աստիճան է սպասվում մարտի 30–ի –ապրիլի 1–ի գիշերը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ինչպես նաև Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում։ -0-