«Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու իր «ճանապարհային քարտեզը» (ՎԻԴԵՈ)

07.12.2020, 13:39
«Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու իր «ճանապարհային քարտեզը». ՎԻԴԵՈ
«Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու իր «ճանապարհային քարտեզը» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ, որին հետևել է համավարակի հետևանքով առողջապահության ոլորտի ճգնաժամը, նչպես նաև սոցիալականը, տնտեսականն ու նաև ռազմականը, հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երկուշաբթի խորհրդարանական լսումների ժամանակ:

«Հայաստանը գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ և հիմա անհրաժեշտ է ստեղծված իրադրությունից ելք փնտրել: Մենք որպես խորհրդարանական ուժ առաջարկում ենք բաց դաշտ կարծիքների փոխանակման համար»,- հայտնել է Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երկուշաբթի նախաձեռնել է խորհրդարանական լսումներ, որոնք մասնակցում են «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, քաղաքական և հասարակական գործիչները: Լսումներին հրավիրված «Իմ Քայլը» խմբակցությունը հրաժարվել է դրանց մասնակցել: Լսումների ըթնացքում «Լուսավոր Հայաստանն» առաջարկել է «ճանապարհային քարտեզ» ստեղծված իրավիճակից դուրս գալու և ԱԺ-ի անունից հայտարարություն պատրաստել:

Մարուքյանը ներկայացել է 13 կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»՝
«I. Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է։ Խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ։ Ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն:

II. Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում

III. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում և վարում՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման և կենսագործման, երկարաժամկետ կայունության և խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում։

IV. Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբում

V. Ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի բացառում։

VI. Պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում՝ հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով։

VII. Զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում։

VIII. Արցախահայության (այդ թվում՝ փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում և կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում։

IX. Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում։

X. Միջազգային դոնորների համաժողովի հրավիրում՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ և այլն: Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում:

XI. Հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից և այլ պետությունների հետ: Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում:

XII. Տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում, կայուն զարգացման ապահովում:

XIII. Ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ՝ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:

Որպես տվյալ հայտարարության հիմնավորում, Մարուքյանը նշել է, որ գործող կառավարությունը այս պահին չի համապատասխանում այն խնդիրներին, որոնք անհրաժեշտ է լուծել և նոր իրականաությանը, որոնք առաջացել են պատերազմից հետո, և նշել կարևորագույն ոլորտներում հետագա գործողությունների մանրամասն ծրագիր ներկայացնելու անհրաժեշտությունը, ինչից հետո անհրաժեշտ կլինի քայլեր ձեռնարկել դրանց իրագործման համար:

«Մեր պատկերացրած անցումային կառավարությունն՝ իր անցումային վարչապետով այս օրհասական հրատապ խնդիրը պետք է լուծի: Հասկանալի է, ոչ մի ուժ ունակ չէ միայնակ ստանձնելու այս պատասխանատվությունն ու այս բեռը, հետևաբար պետք է բոլորով միասնական այս ուղղությամբ աշխատանք տանենք»,- հայտնել է Մարուքյանը՝ ճանապարհային քարտեզն ամփոփելով: -0-