Կրթության բրիտանական որակ՝ Goght Urban Valley –ի սրտում․ ռազմավարական գործընկերություն British International School of Armenia–ի հետ

25.06.2025, 15:52
Goght Urban Valley նախագիծը դուրս է գալիս նոր մակարդակի վրա. Մտադրությունների հուշագիր է ստորագրվել British International School of Armenia–ի հետ
Կրթության բրիտանական որակ՝ Goght Urban Valley –ի սրտում․ ռազմավարական գործընկերություն British International School of Armenia–ի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Goght Urban Valley նախագիծը դուրս է գալիս նոր մակարդակի վրա. Մտադրությունների հուշագիր է ստորագրվել British International School of Armenia–ի հետ։ Համաձայնագիրը նշանավորում է ռազմավարական համագործակցության մեկնարկը, ինչի արդյունքում Goght Urban Valley–ն դառնում է աշխարհի ամենահավակնոտ կրթական կենտրոններից մեկը։

Goght Urban Valley–ն և British International School of Armenia–ն միավորում են ջանքերը՝ Goght Urban Valley–ի տարածքում ժամանակակից կրթական համալիր ստեղծելու համար։ Ուշադրության կենտրոնում է դպրոցը, որը կուսուցանի ավագ դպրոցի աշակերտներին բրիտանական կրթական չափորոշիչներին (IGCSE, A-Level) համապատասխան, կնախապատրաստի նրանց միջազգային քննությունների և կտրամադրի հասանելիություն ակադեմիական ծրագրին, որը համապատասխանում է որակի համաշխարհային չափանիշներին։

Հատուկ ուշադրություն է դարձվում ամառային կրթական ծրագրերին՝ միջազգային և հայ ուսուցիչների մասնակցությամբ։ Նախատեսվում է նաև ստեղծել Ուսուցիչների որակավորման բարձրացման և հավաստագրման կենտրոն, որը կգործի միջազգային չափանիշներին համապատասխան։

Բացի այդ, Goght Urban Valley–ն և British International School of Armenia–ն պայմանավորվել են համալիրի տարածքում տարրական և միջնակարգ դպրոց ստեղծելու համատեղ նախագիծ իրականացնելու շուրջ։ Դա կլինի մի վայր, որտեղ կրթությունը կդադարի լինել ձևական և կդառնա յուրաքանչյուր երեխայի անհատական ​​զարգացման և անձնային աճի հիմքը։

Հարկ է նշել, որ սա արդեն երկրորդ խոշոր միջազգային համաձայնագիրն է․ ավելի վաղ հուշագիր է ստորագրվել Չինաստանի միջազգային մշակութային կենտրոնի հետ։

Կրթության ոլորտում առաջատար գործընկերների հետ փոխգործակցությունն, անխոս, ուժեղացնում է նախագծի միջմշակութային և լեզվական բաղադրիչը։

Goght Urban Valley–ն ավելին է, քան պարզապես անշարժ գույք քաղաքից դուրս։ Այն եզակի կրթական համակարգ ունեցող տարածք է, որտեղ ներդաշնակորեն համադրվում են միջազգային մոտեցումները, տարածաշրջանի մշակութային կոդի նկատմամբ հարգանքը, արժեքների նկատմամբ գիտակցված վերաբերմունքը և կենտրոնացումը երկարաժամկետ հեռանկարի վրա։

Այստեղ ստեղծվելու է ոչ միայն բնակելի համալիր, այլև աճի տարածք, որտեղ դպրոցը, մանկապարտեզը և զարգացման կենտրոնը ոչ թե լրացում են, այլ համայնքի հիմք։ Սա նախագիծ է նրանց համար, ովքեր ներդրում են կատարում իրենց և իրենց երեխաների ապագայի մեջ։