Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

17.04.2025, 10:41
Կոնվերս Բանկը հայտարարում է դոլարային պարտատոմսերի հերթական տեղաբաշխման մեկնարկի մասին
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Կոնվերս Բանկը հայտարարում է դոլարային պարտատոմսերի հերթական տեղաբաշխման մեկնարկի մասին, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝  թիվ 1/113 Ա որոշմամբ:

Տեղաբաշխվող պարտատոմսերի ընդհանուր ծավալը 10մլն ԱՄՆ դոլար է, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 5%, շրջանառման ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Պարտատոմսերը կտեղաբաշխվեն ինչպես Converse Mobile հարթակի, այնպես էլ Բանկի մասնաճյուղային ցանցի միջոցով: Գործընթացի ավարտից հետո դրանք ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Այլ մանրամասներ՝ 010511211

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: