Խոտով գերբեռնված բեռնատարները չերթևեկեն Դիլիջանի թունելով. «Ճանապարհային դեպարտամենտ»-ը զգուշացնում է
26.08.2024,
13:06
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հայտարարություն է տարածել Դիլիջանի թունելով երթևեկող բեռնատարների համար
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հայտնում է, որ Դիլիջանի թունելով գերբեռնված բեռնատարների երթևեկն առաջացնում է վթարային իրավիճակ։
«Հարգելի վարորդներ, հորդորում ենք խոտով գերբեռնված և ոչ ստանդարտ չափսերով բեռնատարների երթևեկը չիրականացնել Դիլիջանի թունելով‚ քանի որ վնասվում է թունելի կահավորանքը‚ և առաջանում են վթարային իրավիճակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

