413.47
4
386.35
+20
Եղանակը Երևանում
Հայ

Կեղծ հակահիպերտոնիկ դեղորայք և հակաբիոտիկներ են հայտնաբերվել Հայաստանում

15:37
21 Փետրվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Պրեստանս» հակահիպերտոնիկ կեղծ դեղամիջոցներ և «Ցեֆտրիաքսոն Աստերիա» կեղծ հակաբիոտիկ է հայտնաբերվել Երևանում և երկրի մի շարք մարզերում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Առողջապահյության պետական տեսչության պետի պաշտոնակատար Սամվել Պորտոյանը։

««Աստերիա» ՍՊԸ–ն բողոք է ներկայացրել, որի հիման վրա մենք ստուգումներ ենք իրականացրել։ Դրանց արդյունքում հայտնաբերվել են «Ցեֆտրիաքսոն Աստերիա» կեղծ դեղամիջոցներ։ Կեղծման փաստը հաստատվել է փորձաքննության ժամանակ»,– նշեց Պորտոյանը։

Նա ընդգծեց նաև, որ Արմավիրի մարզում տեսչության նախաձեռնությամբ անցակցված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են «Պրեստանս» հակահիպերտոնիկ կեղծ դեղամիջոցներ։ Իսկականը կեղծից տարբերվում է սերիական համարով` օրիգինալի սերիական համարը յոթ թվերից է բաղկացած, իսկ կեղծինը` վեցից։

Պորտոյանի խոսքով, բոլոր նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

«Ցեֆտրիաքսոն Աստերիա» կեղծ դեղերը հայտնաբերվել են Երևանի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Կոտայքի դեղատներում, իսկ «Պրեստանսը»` Երևանում, Շիրակում, Արմավիրում և Կոտայքում։ Մենք կշարունակենք քայելր ձեռնարկել Հայաստանում դեղամիջոցների շուկայի արդյունավետ վերահսկողության համար»,– ընդգծեց Պորտոյանը։

Նա նշեց, որ կեղծ դեղորայքի շրջանառությանն առնչվող անձանց սպառնում է քրեական պատասխանատվություն, ընդհուպ մինչև երեք տարվա ազատազրկում։

Հայաստանի ԱՆ առընթեր ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղորայքի և բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանն իր հերթին ավելացրեց, որ երկու դեղամիջոցի փորձաքննության վերջնական արդյունքները կհայտարարվեն մի քանի օրից։

«Մենք կոչ ենք անում այդ դեղամիջոցներն արդեն ձեռք բերած անձանց ուշադիր ուսումնասիրել դրանք և, նկատելով տարբերությունն իսկականից, դադարեցնել դրանց օգտագործումը»,– ավելացրեց Թոփչյանը, հայտնելով, որ այս պահին բոլոր կեղծ դեղամիջոցները առգրավվում են դեղատներից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:02
21 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
22:19
20 Սեպտեմբերի 2023
Հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև զանգվածային բախումներ են, մարդկանց բերման են ենթարկում
Իրավապահները սկսել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել հանրահավաքի մասնակիցներին
21:12
20 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
21:03
20 Սեպտեմբերի 2023
Երևանում կենտրոնում անցկացվում է ընդդիմության հանրահավաքն՝ ի պաշտպանություն Արցախի
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, անցկացվում է ընդդիմության հանրահավաքը՝ ի պաշտպանություն Արցախի
15:58
20 Սեպտեմբերի 2023
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
15:28
20 Սեպտեմբերի 2023
Իրանը չեղարկել է բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
Իրանի ավիացիոն իշխանությունները չեղարկել են բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
14:40
20 Սեպտեմբերի 2023
Հիմա ամենակարևոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցածն ընդունում են ի գիտություն, կշարունակեն հետևել զարգացումներին. ՎԻԴԵՈ
13:26
20 Սեպտեմբերի 2023
Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման. Պեսկով
Պեսկովը հայտնեց, որ Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման
12:35
20 Սեպտեմբերի 2023
36 մարդ է տուժել կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
36 մարդ է տուժել կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
11:11
20 Սեպտեմբերի 2023
Ընդդիմությունը կոչ է անում այսօր մասնակցել մասշտաբային հանրահավաքի (ՎԻԴԵՈ)
Այսօր ժամը 19։00–ին ընդդիմությւոնը մասշտաբային հանրահավաք է կազմակերպում Հանրապետության հրապարակում. ՎԻԴԵՈ
01:22
20 Սեպտեմբերի 2023
Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ-ի սուվերեն տարածքը. Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ-ի սուվերեն տարածքը, և սա է ՀՀ-ի առաջնահերթությունը
01:01
20 Սեպտեմբերի 2023
Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցող անձանց մոտ սառը զենքեր են հայտնաբերվել. նրանք ձերբակալվել են
Նշված հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձինք ձերբակալվել են