436.65
4.37
404.34
+12
Եղանակը Երևանում
Հայ

Կարգավորիչը «կանաչ լույս» է տվել Հայաստանում «Ռոստելեկոմ» ակտիվների վաճառքին

21:57
12 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրային կապերը կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի համաձայնություն է տվել VivaCell-MTS հեռահաղորդակցային ընկերությանը «Ռոստելեկոմ Արմենիա» ֆիքսված կապի օպերատորի ակցիաների վաճառքին։

Գործարքի էությունը

Հայաստանում որպես «GNC-Alfa» ՓԲԸ գրանցված «Ռոստելեկոմ Արմենիա» ֆիքսված կապի օպերատորը պատկանում է «Filor Ventures LTD» ընկերությանը։ Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը Կիպրոսում գրանցված ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունն է։

ՀԾԿՀ որոշմամբ, «Ռոստելեկոմ»–ը հնարավորություն է ստանում վաճառել «Filor Ventures LTD» ընկերության բոլոր 5000 բաժնետոմսերը (100%) VivaCell-MTS հայկական հեռահաղորդակցային ընկերությանը։ Առաջիկա երեք օրերի ընթացքում «GNC-Alfa» ՓԲԸ–ի ղեկավարությունը պետք է ՀԾԿՀ–ին ներկայացնի բաժնետոմսերի օտարման գործընթացի պլան։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, այս փուլում VivaCell-MTS–ի հետ բանակցությունները շարունակվում են ոչ միայն գործարքի գումարի և փակման ժամկետի, այլ նաև կադրերի ու ռեբրենդինգի մասով։

«Վստահ կարող եմ ասել, որ գործարքը որևէ կերպ չի անդրադառնա մեր հաճախորդների վրա։ Հակառակը, միաձուլումից հետո բաժանորդներն ավելի որակյալ ծառայություններ կստանան»,– ասաց նա։

Загружается новость ... "Право"

«Ռոստելեկոմի» գործունեությունը Հայաստանում

Հայաստանը մերձավոր արտերկրի առաջին երկիրն է, որտեղ «Ռոստելեկոմը» սկսել է ծառայություններ մատուցել անհատներին։

Ռուսական ընկերությունը ձեռք է բերել հայկական օպերատորի 75 տոկոս մինուս մեկ բաժնետոմս 22.5 մլն դոլարով 2012 թվականի փետրվարին։ Ավելի վաղ ընկերությունը չէր բացառում, որ կշարունակի օպերատորական ակտիվների ձեռքբերումն ԱՊՀ–ում։ Սակայն GNC-Alfa–ն այդպես էլ մնաց «Ռոստելեկոմ»–ի միակ օտարերկրյա ակտիվը։

Վաճառքի գործարքի մեկնարկն ու ներկա թեկնածուն

«Ռոստելեկոմ» ընկերությունը դեռ 2017 թ.–ի վերջին դիտարկում էր իր հայկական «դուստր» ընկերության` GNC-Alfa ֆիքսված կապի օպերատորի վաճառքի հնարավորությունը։ 2017 թ.–ի նոյեմբերին հայկական ԶԼՄ–ները, հղում անելով անանուն աղբյուրներին, տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ «ՎԵՈՆ Արմենիան» (ապրանքանիշը` Beeline) «Ռոստելեկոմ–Արմենիա» ընկերության խորացված ուսումնասիրություն է իրականացնում (duediligence)` այն հետագայում գնելու նպատակով։ Տեղական ընկերություններում այդ տեղեկությունը պաշտոնապես չմեկնաբանեցին` պատճառաբանելով, որ նման հարցի կարող են պատասխանել միայն գլխավոր բաժնետերերը` «ՎԵՈՆ» և «Ռոստելեկոմ» ընկերությունները, քանի որ duediligence ընթացակարգն իրականացվել է բացառապես նրանց հանձնարարությամբ։

Սակայն ընկերությունների ղեկավարներն այդպես էլ չեկան վերջնական որոշման, որն ակնկալվում էր մինչև 2017 թ.–ի վերջ։

Բջջային միաձուլումները Հայաստանում

Հայաստանում արդեն կա հեռահաղորդակցական ոլորտի խոշոր օպերատորների գնման փորձ։ Դրա օրինակներից է Ucom տեղական հեռահաղորդակցական ընկերության կողմից Orange (France Telecom) ֆրանսիական օպերատորի ձեռք բերումը, որը հայկական շուկա էր դուրս եկել 2009 թ.–ի նոյեմբերին, իսկ արդեն 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia բջջային ընկերության բաժնետոմսերի 100%–ը։ Միաժամանակ, 2016 թ.–ի գարնանը հայկական մամուլում սկսեցին շրջանառվել տեղեկություններ այն մասին, որ Ucom–ն Orange Armenia–ն վաճառելու շուրջ բանակցություններ է վարում «Մեգաֆոն» ռուսական հեռահաղորդակցական ընկերության հետ, սակայն Ucom–ում այդ տեղեկությունները հերքեցին։

Ընկերությունների մասին

VivaCell-MTS –ը («MTS Արմենիա» ՓԲԸ) հայկական շուկայում գործում է 2005 թ.–ից։ Ընկերության բաժնետոմսերի 80%–ի սեփականատերը Ռուսաստանում և ԱՊՀ–ում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ԲԲԸ–ն է, մնացած 20%–ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային խմբին։

«Ռոստելեկոմ» ընկերության հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերին սկսել է կապի ծառայությունների առաջխաղացումն ու վաճառքը Հայաստանի տարածքում` Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցն ընդգրկում է երկրի տարածքի 80%–ը` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է տարածաշրջանային հիմնական մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ