Նոր ծառայություններ. Ամերիաբանկը նոր մասնաճյուղ է բացել Երևանում (ՖՈՏՈ)

12.12.2018, 21:54
Ամերիկաբանկը նոր մասնաճյուղ է բացել Երևանի Նոր Նորք համայնքում և արտոնյալ պայմաններով ծառայություններ է առաջարկում։
Նոր ծառայություններ. Ամերիաբանկը նոր մասնաճյուղ է բացել Երևանում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկաբանկը նոր մասնաճյուղ է բացել Երևանի Նոր Նորք համայնքում և արտոնյալ պայմաններով ծառայություններ է առաջարկում։

Ամերիաբանկը շարունակաբար զարգացնում է իր թվային ծառայությունների շրջանակը և զուգահեռաբար ընդլայնում աշխատանքային ավելի երկար ժամանակացույցով աշխատող մասնաճյուղերի թիվը։ Նոր մասնաճյուղը կգործի «Մեգամոլ Մասիվ» առևտրային կենտրոնում, Գայի պողոտա, 16 հասցեով։ Սա Երևանում բանկի` արդեն վեցերորդ մասնաճյուղն է, որը կաշխատի շաբաթը յոթ օր ժամը 10։30–ից 21։15։

Նոր ձևաչափ և նոր ծառայություններ

Ինչպես չորեքշաբթի բանկի բացման արարողության ընթացքում ասաց Ամերիաբանկի մանրածախ բանկային ծառայությունների տնօրեն Արման Բարսեղյանը, բանկը երեք տարի առաջ բանկի մասնաճյուղերի աշխատանքի նոր ձևաչափ է ներդրել, որը թույլ է տալիս աշխատող մարդկանց օգտվել բանկային ծառայություններից։

«Այս պահին մեզ մոտ արդեն գործում են հինգ մասնաճյուղեր երկարացված օրվա ձևաչափով։ Սա շատ կարևոր է այն հաճախորդների համար, ովքեր աշխատում են և աշխատանքից հետո հանգիստ կարող են գալ բանկի մասնաճյուղեր և կատարել իրենց վճարումները»,– ասաց Բարսեղյանը, ընդգծելով, որ նոր ձևաչափով են աշխատում հիմնականում բանկի` Առևտրային կենտրոններում գործող մասնաճյուղերը։

 - рис.1

Նրա խոսքով, նոր մասնաճյուղ բացելու հիմնական նպատակն այն է, որ Նոր Նորք վարչական համայնքի բնակիչները կարողանան ստանալ լիարժեք և որակյալ սպասարկում ինչպես աշխատանքային ժամերին, այնպես էլ դրանից հետո։

Նա հայտնեց նաև, որ նոր մասնաճյուղն արտոնյալ պայմաններով ծառայություններ է առաջարկում բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան բանկի հաճախորդներ` Նոր Նորքի մասնաճյուղում հաշիվներ բացելով մինչև 2019 թվականի մարտի 1–ը։
Մասնավորապես, մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններում հետևյալ ծառայությունները։ Իրավաբանական անձի համար նոր հաշիվ բացելու դեպքում կտրամադրվի անվճար սպասարկում տարվա ընթացքում Ամերիա օնլայն/մոբիլ բանկինգ համակարգում։

Հաճախորդներին կտրամադրվի նաև Business քարտ մեկ տարվա անվճար սպասարկմամբ։

Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ։

Նոր ֆիզիկական անձի հաշիվ բացելու դեպքում մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ։ Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում:

Նա միաժամանակ նշեց, որ Ամերիաբանկն արդեն հաշվի հեռահար բացման, բիզնեսի և ֆիզիկական անձանց համար որոշ վարկատեսակներ առցանց ստանալու հնարավորություն է ընձեռում, սակայն զուգահեռ դրան շարունակում է նաև զարգացնել իր մասնաճյուղային ցանցը։

«Քանի դեռ մեր հաճախորդները լրացուցիչ մասնաճյուղերի կարիք ունեն, ապա մենք նոր ստորաբաժանումներ կբացենք։ Օրինակ, 2019 թվականի սկզբին մենք մասնաճյուղ կբացենք Աբովյանում, ինչպես նաև 2-3 մասնաճյուղ` տարվա ընթացքում»,– ասաց Բարսեղյանը։

Բազմամյա ավանդույթներ ունեցող բանկ

 - рис.2

Ինչպես մասնաճյուղի բացման արարողության ընթացքում ասաց բանկի Կենտրոնական խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, ԿԲ–ն միշտ ուրախ է, երբ բանկերը կարողանում են զարգացնել իրենց աշխարհագրությունը։

«Դա թույլ է տալիս հաճախորդներին ոչ միայն օգտվել բանկային ծառայություններից, այլ նաև մրցակցության հաշվին ստանալ ավելի բարձրորակ ծառայություններ»,– ասաց Աղասյանը։

Նա մեծապես կարևորեց այն փաստը, որ Ամերիաբանկը հին ավանդույթներ ունեգող բանկ է, մասնավորապես, ընդգծելով, որ դեռ 1910 թվականին Հայաստանում ստեղծվել էր Կովկասյան առևտրային բանկի մասնաճյուղը, որը հետագայում վերանվանվեց «Վնեշէկոնոմբանկ»» 1992 թվականին ԿԲ–ն արտոնագիր ներկայացրեց «Արմիմպեքսբանկին», որը գործեց մինչև 2008 թվականը, ինչից հետո բաժնետերերի կազմը փոխվեց, և այն սկսեց կոչվել Ամերիաբանկ։
Նա հիշեցրեց, որ 2010 թվականին Ամերիաբանկը կլանեց «Կասկադ բանկը»։ Այսօր այն իրեն ներկայացնում է որպես ունիվերսալ ֆինանսական հաստատություն, որը ծառայությունների լայն շրջանակ է տրամադրում։

Վարչական շրջանի ակտիվացումը

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհերյանն իր հերթին ընդգծեց, որ մասնաճյուղի տեղակայման վայրը շատ հաջող է ընտրված, և ստեղծված են շատ հարմարավետ պայմաններ։

«Ամերիաբանկը բարձրորակ ծառայություններ է մատուցում, և այժմ վարչական շրջանի բնակիչները, բանկային ծառայությունից օգտվելու համար, ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաքի կենտրոն, այլ կկարողանան դրանցից օգտվել հենց իրենց շրջանում»,– ասաց Մհերյանը։

«Նոր-Նորք» մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի և հատուկ աշխատանքային գրաֆիկի միջոցով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բարենպաստ պայմաններ:
Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

Բանկի մասին

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Բանկը բազմիցս արժանացել է Euromoney, Global Finance, The Banker միջազգային ֆինանսական մրցանակներին։–0–