Իսկական սկանդալ. համացանցը պայթեցրել է Տաթևիկ Ռևազյանի և իր նորածին դստեր հասցեին ուղղված վիրավորական գրառումը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը կորոնավիրուսային համավարակի բռնկման հենց սկզբից լքեց Հայաստանը և մեկնեց Դանիա, ինչը բազմաթիվ հարցերի առիթ հանդիսացավ հասարակության մեջ:
Ինքը Ռևազյանը, ով վերջին ամիսներին արդեն փոքրիկի էր սպասում, ապրիլի սկզբին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց, որ իր մեկնումը չի նշանակում, որ ինքը չի վստահում առողջապահության հայկական համակարգին, այլ պարզապես ուզում էր լինել ընտանիքի կողքին, որն ապրում է Դանիայում:
Իր մեկնումը գործնականում համընկավ ԶԼՄ-ներում այն մասինտեղեկությունների հայտնվելու հետ, որ Քաղավիցիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից: Կոմիտեն հերքում է լուրերը և հայտնում, որ Հայաստանում գրանցված երկու ավիաընկերություններից ժամանակավոր վերցվել է դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու թույլտվությունը: Ինքը Ռևազյանը նշել է այդ կապակցությամբ, որ այդ իրավիճակը հեղանակային հարված էր:
Նախօրեին Ռևազյանն իր Facebook-յան էջումկիսվել է ուրախալի լուրով՝ նա աղջիկ է ունեցել: Նրա գրառումը ավելի քան 1 հազ. մեկնաբանություն է հավաքել՝ բարեմաղթանքներ և ցանկություններ:
Սակայն պարզվում է, որ համացանցի ոչ բոլոր օգտատերերին է դա ուրախացրել և բոլորը չեն, որ կիսում են այդ ուրախությունը:
«Լավ ու վատ լուրերի» մասին գրառումը
Քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախկին ղեկավար Արտյոմ Խաչատրյանն իր Facebook-յան էջում գրառում է արել՝ Ռևազյանի դստեր ծնունդի հետ կապված, որտեղ օգտագործվում է ոչ նորմատիվ լեքսիկա:
Խաչատրյանը լավ լուր է անվանել այն, որ Ռևազյանն, ում, ի դեպ, մեղադրել է հայկական ավիացիան կործանելու մեջ, աղջիկ է ունեցել՝ մեկնաբանելով դա այն բանով, որ Ռաևզյանի պես մարդկանց աղջիկներն ավելի քիչ վնաս են տալիս ազգին, քան որդիները:
Նա տեքստում օգտագործել է վիրավորական արտահայտություններ ինչպես մոր, այնպես նորածին երեխայի հասցեին, ինչպես նաև Ռևազյանին մեղադրել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ ինտիմ հարաբերություններում:
Նա գրել է, որ լավ կլիներ՝ Ռևազյանն էլ ընդհանրապես գոյություն չունենար, սակայն «ունենք այն, ինչ ունենք»:
«Ամեն դեպքում, ռևազյան տաթևիկի աղջկա ծնվելով պետք է ավելի շատ ուրախանալ, քան տխրել: Լավ կլիներ նաև պարզեինք դրա հորը և թքեինք երեսին: Հուսանք, դրան էլ կպարզենք: Ոնց էլ լինի մի օր էդ որձն իրեն կբացահայտի»,- գրել է Խաչատրյանը:
Օմբուդսմենի արձագանքը
Նման հրապարակումն առանց ուշադրության չմնաց, և գրառումը կարճ ժամանակում մեծ թվով մեկնաբանություններ է հավաքել: Չի ուշացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ Արման Թաթոյանի արձագանքը:
«Հենց նոր տեսա Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հետ կապված ինչ որ մի անձի բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական գրառումը։Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը»մ- հայտնել է նա իր Facebook-յան էջում:
Նա նաև նշել է, որ նման երևույթները պետք է ի սպառ բացառվեն, արմատախիլ արվեն, իսկ այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների։
«Սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձը առավել չհանրայնացնելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները, հարցը կլինի իմ անմիջական ուշադրության ներքո»,- նշել է Թաթոյանը:
Սադրիչի «բացատրությունները»
Ի պատասխան Օմբուդսմենի հայտարարության Խաչատրյանը հանդես է գալիս նոր գրառմամբ, որում նշում է, որ իր խոսքերի մեջ ոչ մի վիրավորական բան չկա, իսկ համացանցի օգտատերերը «ջենթլմեն են ծայրից ծայր, ուղղակի հայհոյանքներով են խոսում ու իրենց մտքերը շարադրում»:
Նա նույնպես Թաթոյանին մեղադրել է «Նիկոլի անձնական օգտագործման օմբուդսմեն լինելու մեջ» և որ վերջինս չի հանդես եկել ի պաշտպանություն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ֆինանսների նախկին Նախարար Գագիկ Խաչատրյանի, գեներալ Մանվել Գրիգորյանի և այլոց (նրանց նկատմամբ տարբեր հոդվածներով քրեական գործեր են հարուցված):
Խաչատրյանի այս գրառումը ևս առանց պատասխան չի մնացել, և Օմբուդսմենը գրել է, որ այսօր Ռևազյանին ուղղված հրապարակումները կուղղվեն համապատասխան իրավապաշտպան մարմիններին:
Նա հիշեցրել է, որ մարդու իրավունքների պաշտպանը իրավունք չունի պատասխանատվության կանչելու և իր գրառումն ուղղված է ատելության խոսքի դեմ պայքարին: -0-