546.28
6.38
482.79
-2
Եղանակը Երևանում
Հայ

Ռևազյան. հայկական ավիաընկերություններին, հնարավոր է, զրկել են լիցենզիայից կորոնավիրուսի պատճառով, որոշումը բողոքարկվելու է

23:42
04 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայկական երկու ավիաընկերություններին, հնարավոր է, զրկել են Եվրոպա թռիչքներ կատարելու լիցենզիայից կորոնավիրուսի պատճառով, ասել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը շաբաթ օրը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված առցանց հարցազրույցի ժամանակ։

Այսօր ավելի վաղ կոմիտեն հերքել էր ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որՀայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից։

«Խոսքն այն մասին է, որ Հայաստանում գրանցված ավիաընկերություններից ժամանակավոր վերցրել են դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու թույլտվությունը։ Մենք պարզաբանումներ ենք խնդրելու Եվրոպայի գործընկերից, թե ինչո՞ւ են այդքան արագ որոշում կայացրել, քանի որ դեռ իրենք պետք է արձագանքեին դիտարկումներին», – ասել է Ռևազյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ վերջնական որոշումը պետք է ընդունվեր մայիսի 12–14–ը Բրյուսելում կայանալիք նիստերի ընթացքում։

«Եվրոպայում շատ ընթացակարգեր փոխվում են կորոնավիրուսի պատճառով։ Հնարավոր է` դա էլ ազդել է», – ասել է նա։

Ռևազյանի խոսքով, կոմիտեն պետք է իրականացնի շատ փոփոխություններ, և դրա համար հարկավոր է թե′ ժամանակ, թե′ ռեսուրսներ։ 

«Եթե դիտենք թռիչքների թվի տեսանկյունից, ապա լուրջ ազդեցություն չի լինի, քանի որ մենք բավականին քիչ թռիչքներ ունենք դեպի Եվրոպա», – ասել է Ռևազյանը` տեղեկացնելով, որ լիցենզիայից զրկելու որոշումը կբողոքարկվի երկուշաբթի` ապրիլի 6–ին։ 

«Կոմիտեն նամակ կուղարկի Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալություն, որում կներկայացնի իրավիճակի իր տեսլականը», – նշել է Ռևազյանը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:31
08 Հունվարի 2022
«Օմիկրոնը» հասավ Հայաստան. երկու դեպք է հայտնաբերվել
«Օմիկրոնը» հասավ Հայաստան. երկու դեպք է հայտնաբերվել
19:07
08 Հունվարի 2022
Ադրբեջանն անկանոն կրակահերթեր է արձակել սահմանին, ՀՀ ԶՈւ-ն չի պատասխանել. ՊՆ
Ադրբեջանն անկանոն կրակահերթեր է արձակել սահմանին, ՀՀ ԶՈւ-ն չի պատասխանել
23:32
06 Հունվարի 2022
Հայաստանը ԶՈւ ստորաբաժանում կուղարկի Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար
Հայաստանը  ԶՈւ ստորաբաժանում կուղարկի Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար
10:15
06 Հունվարի 2022
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Սուրբ Ծնունդը
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության
00:09
06 Հունվարի 2022
Հայաստանում շրջանառվում է հոնկոնգյան գրիպ. ռիսկի խմբում 0-5 տարեկան երեխաներն են
Հայաստանում շրջանառվում է հոնկոնգյան գրիպ. ռիսկի խմբում 0-5 տարեկան երեխաներն են
19:37
05 Հունվարի 2022
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցը
Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը
15:45
05 Հունվարի 2022
Հայաստանում ծխախոտը պետք է «տակից» վաճառեն. ծխախոտ, ծխախոտի տուփ վաճառքի կետերում այլևս չեն երևալու (ՎԻԴԵՈ)
Հայաստանում ծխախոտը պետք է «տակից» վաճառեն. ծխախոտ, ծխախոտի տուփ վաճառքի կետերում այլևս չեն երևալու. ՎԻԴԵՈ
14:29
05 Հունվարի 2022
Ավանեսյանը նշել է, թե երբ ուժի մեջ կմտնի չպատվաստվածների համար հասարակական վայրեր այցելելու արգելքի մասին հրամանը
Ավանեսյանը նշել է, թե երբ ուժի մեջ կմտնի չպատվաստվածների համար հասարակական վայրեր այցելելու արգելքի մասին հրամանը
13:42
05 Հունվարի 2022
Կադաստրի կոմիտեն ներկայացրել է ինքնակամ կառույցների հաշվառման նոր կարգն ու չափագրման առցանց գրասենյակը
Կադաստրի կոմիտեն ներկայացրել է ինքնակամ կառույցների հաշվառման նոր կարգն ու չափագրման առցանց գրասենյակը
13:16
05 Հունվարի 2022
Այս պահին Հայաստանում գրիպով և ՍՇՎ-ով հոսպիտալացված է մոտ 600 մարդ, նրանց 95%-ը երեխաներ են. Ավանեսյան
Ավանեսյանը հայտնեց, որ այս պահին Հայաստանում գրիպով և ՍՇՎ-ով հոսպիտալացված է մոտ 600 մարդ, նրանց 95%-ը երեխաներ են
12:36
05 Հունվարի 2022
Հունվարի 1-ից ո՞ր կազմակերպությունից կարելի է կենսաթոշակ ստանալ անկանխիկ. պարզաբանում է նախարարությունը
Հունվարի 1-ից ո՞ր կազմակերպությունից կարելի է կենսաթոշակ ստանալ անկանխիկ. պարզաբանում է նախարարությունը
12:17
05 Հունվարի 2022
Պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, մտադիր չենք որևէ փոփոխություն անել. Փաշինյանը՝ Ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատման մասին
Պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, մտադիր չենք որևէ փոփոխություն անել. Փաշինյանը՝ Ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատման մասին