ՀՐԱՏԱՊ. Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները դրամներ և ձվեր են նետել ՌԴ դեսպանատան վրա

13.04.2016, 20:06
Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները դրամներ և ձվեր են նետել ՌԴ դեսպանատան ուղղությամբ։
ՀՐԱՏԱՊ. Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները դրամներ և ձվեր են նետել ՌԴ դեսպանատան վրա
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները դրամներ և ձվեր են նետել ՌԴ դեսպանատան ուղղությամբ։

Հավաքվածները բողոքում են Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու դեմ։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, ռուսական դեսպանության շենքի առջև հավաքվել է ավելի քան հարյուր մարդ։

Երևանում բողոքի ակցիա է անցկացվում Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու դեմ>>

Ակցիայի մասնակիցները վանկարկում էին` «Ռուսաստան – դուշման», «Մենք ենք Արցախի տերերը», «Ազատ, անկախ Հայաստան»։ Հնչում են նաև կոչեր Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին, հատկապես, հաշվի առնելով Երևանում ԵՏՄ գագաթնաժողովի չեղարկումը։ -0-