Հինգշաբթի՝ մայիսի 12-ի առավել ուշագրավ նորությունները

13.05.2016, 08:00
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի՝ մայիսի 12-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
Հինգշաբթի՝ մայիսի 12-ի առավել ուշագրավ նորությունները

 ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.
 «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի՝ մայիսի 12-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։

  • Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք նախատեսում են մեկ տարով հետաձգել օրենքի պարտադիր ներդրումը` մինչև 2018 թ.-ի հուլիսի 1-ը: 
  • Հայաստանում դեղորայքի մեծ մասը կվաճառվի բաղադրատոմսով, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում դեղորայքի վաճառքն իրականացվում է հենց այս մեթոդով: Դեղորայքի չկարգավորվող սպառումը վնասակար է առողջության համար», - ասաց նա։
  • ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մտադիր է մասնակցել մայիսի 16–ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ԱՄՆ–ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերիի և Ժան Մարկ Էյրոյի հետ միասին։