Հինգշաբթի` հունիսի 2–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
03 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունիսի 2–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու պայքարին։
Երևանում փոխգնդապետ է ձերբակալվել առանձնակի խոշոր չափի կաշառք ստանալու ժամանակ։ Ավելի ուշ մանրամասներ են ներկայացվել տվյալ փաստով։
Նախօրեին ժամը 22:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 41-ամյա Ոսկան Աղաջանյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել բաժանարար գոտու կանաչ հատվածում և բախվել երկաթե հսկայական գովազդային վահանակին:
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ