Հինգշաբթի` հուլիսի 14–ի առավել ուշագրավ նորությունները
15.07.2016,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հուլիսի 14–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հուլիսի 14–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրանցվել է Instagram-ում:
-
«Air Armenia» ավիաընկերությունը լուծարվում է: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ հուլիսի 6-ի որոշմամբ «Air Armenia» ՓԲԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում։
-
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ում գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
-
Հայաստանի բնակիչները հուլիսի 14–ին անզեն աչքով Լուսնի և Մարսի միացումը տեսնելու հնարավորություն կունենան: -0-

