Հենրիխ Մխիթարյանը գրանցվել է Instagram-ում

14.07.2016, 10:58
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրանցվել է Instagram-ում:
Հենրիխ Մխիթարյանը գրանցվել է Instagram-ում
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրանցվել է Instagram-ում:

«Ողջույն, ժողովուրդ, որոշ ժամանակ պահանջվեց, բայց ես արդեն Instagram-ում եմ: Մեծ հաճույք եմ ստացել թիմի հետ առաջին մարզումներից, շատ ուրախ եմ լինել «Մանչեսթեր Յունայթեդում»», - գրել է ֆուտբոլիստը Facebook սոցիալական ցանցի իր էջում:

Նախօրեին համացանցում հայտնվել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզման առաջին լուսանկարները «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: -0-