Հինգշաբթի՝ փետրվարի 6-ի առավել ուշագրավ նորությունները
07.02.2020,
08:00
Հինգշաբթի՝ փետրվարի 6-ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․ /Նովոստի-Արմենիա/․ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի՝ փետրվարի 6-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Վարչապետի որոշմամբ, Արևիկ Անափիոսյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
- Լոռիում և Սյունիքում գրանցվել են զանգվածային թունավորման դեպքեր, հոսպիտալացվել է մոտ 50 մարդ։ Համաճարակաբանական հետազտությունների արդյունքում պարզվել էթունավորման պատճառը։ Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել թունավորման պատճառ դարձած հրուշակեղենի ֆիրմայի արտադրությունում։
- Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի գործի բոլոր նյութերը:
- Հանրապետության նախագահը չի ստորագրել Ազգային ժողովի կողմից ընդունված «Քրեական դատավարության մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները
- Ազգային ժողովում արտահերթ խորհրդարանական նիստ է հրավիրվել, որի շրջանակներում քննարկվել է մի նախագիծ, որը խորհրդարանին թույլ կտա շրջանցել առկա ընթացակարգերը և լուծարել Սահմանադրական դատարանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը առաջարկել էտվյալ օրինագծի հարցով հանրաքվե անցկացնել։ Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է խորհրդարան և կոչ արել Սահմանադրական դատարանի անդամներին հրաժարական տալ, նախքան նախագահի՝ ՍԴ-ի լուծարման հանրաքվեի մասին որոշման ստորագրումը։ Որից հետո անց է կացվել քվեարկություն , և Ազգային ժողովի պատգամավորները որոշել են հանրաքվեի միջոցով որոշել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու հարցը, որը ենթադրում է Սահմանադրական դատարանի լուծարում: