Վարչապետի որոշմամբ, Արևիկ Անափիոսյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
06.02.2020,
13:11
Վարչապետի որոշմամբ, Արևիկ Անափիոսյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից. Անափիոսյանը պարզաբանել է ազատման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արևիկ Անափիոսյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արևիկ Անափիոսյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից», – նշվում է վարչապետի որոշման մեջ:
Անափիոսյանն իր հերթին Facebook–յան էջում պարզաբանել է ազատման պատճառները` նշելով, որ ընդունվել է Հարվարդի համալսարանի բիզնես դպրոց ու արդեն հունվարի 13-ից ուսանում է Գործադիր կառավարման կրթական ծրագրով:–0–