435.48
4.36
404.42
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է Լոռիում և Սյունիքում զանգվածային թունավորման պատճառը. ԱՆ–ն պարզաբանում է

15:51
06 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացվել են լուծ, ջերմություն, փսխում ախտանշաններով հիվանդներ՝ նախնական «աղիքային վարակ» ախտորոշմամբ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից անմիջապես ձեռնարկվել են միջոցառումներ վարակի պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով. քննարկվել է վարակի առաջացման ինչպես ջրային, այնպես էլ սննդային գործոնը: 

Համաճարակաբանական հետազտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդներն օգտագործել են «Զեյթուն» հրուշակեղենի ֆիրմայի կիլոգրամով վաճառվող էկլեր: 

Նույն օրը տեղեկություն է ստացվել, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում և Ստեփանավանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում ևս հոսպիտալացվել են նմանատիպ գանգատներով հիվանդներ: Վերջիններս նույնպես նշել են հիշյալ ֆիրմայի էկլերի օգտագործումը: 

Դեպքերի մասին տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ձեռնարկվել են համատեղ միջոցառումներ:

«Կատարված համալիր միջոցառումների արդյունքում հունվարի 27-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Լոռու և Սյունիքի մարզերում հայտնաբերվել և հոսպիտալացվել է 49 հիվանդ, որից 41-ը Լոռու մարզում, 8-ը՝ Սյունիքի», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ներկա պահին Լոռու մարզի բժշկական կազմակերպություններում բուժում է ստանում 33 տուժած, Սյունիքի մարզում՝ 8։ Հիվանդների վիճակը բժիշկները գնահատում են բավարար, ստանում են անհրաժեշտ բուժում, կա դրական շարժընթաց:

ԱՆ–ից նաև նշում են, որ հետազոտությունների շրջանակներում հիվանդներից կատարվել է նմուշառում և լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է սալմոնելլա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ
12:18
16 Փետրվարի 2024
ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
Հայաստանի ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
10:35
16 Փետրվարի 2024
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
18:08
15 Փետրվարի 2024
Գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտմամբ․ փակվել է Բարեկամության մետրոյի մոտ գործող սննդի օբյեկտը (ՖՈՏՈ)
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով․ ՖՈՏՈ
16:05
15 Փետրվարի 2024
Կրակոցներ Արմավիրի մարզում․ երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն
Կրակողներն ասել են, որ կրակել են ճնճղուկների ուղղությամբ
12:02
15 Փետրվարի 2024
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել․ երեխաներին տարհանել են
Հրդեհ է բռնկվել Երևանի մանկապարտեզներից մեկում․ երեխաներին տարհանել են
11:03
15 Փետրվարի 2024
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
12:27
14 Փետրվարի 2024
Սպանել է 75–ամյա հորն ու ծեծել մորը․ արտակարգ դեպք Ալավերդիում
44–ամյա տղամարդը ծեծել է 75–ամյա մորն ու ծեծելով սպանել հորը
21:15
13 Փետրվարի 2024
Հայտնաբերվել է այրվածքներով դի․ ողբերգական դեպք Տավուշում
Հայտնաբերվել է այրվածքներով դի