Հինգշաբթի` փետրվարի 27–ի առավել ուշագրավ նորությունները
28.02.2020,
08:00
Հինգշաբթի` փետրվարի 27–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի-Արմենիա/.«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` փետրվարի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանը Վրաստանի առողջապահության նախարարի հետ քննարկել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հարևան երկրում:
- ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստից առաջ հայտնել է, որ Հայաստանում 95 մարդ հետազոտվել է կորոնավիրուսի կասկածով, բոլորը եղել են բացասական:
- Մահացել էհուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
- ԶԼՄ-ները լուրեր են տարածել այն մասին, թե իբր «Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբից Իրանի քաղաքացի է մահացել: ԲԿ-ի մամուլի ծառայությունը հերքել է այդ լուրը:
- Սահմանվել է Իրանի հետ ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը:-0-