Հայաստանում 95 մարդ հետազոտվել է կորոնավիրուսի կասկածով. Թորոսյան (ՎԻԴԵՈ)
27.02.2020,
12:22
Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում 95 մարդ հետազոտվել է կորոնավիրուսի կասկածով. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 95 մարդ հետազոտվել է կորոնավիրուսի կասկածով, հինգշաբթի կառավարության նիստից առաջ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան հայտնի դարձավ, որ վրացի բժիշկները Վրաստանի քաղաքացու մոտ ախտորոշել են նոր կորոնավիրուս, ով Վրաստան է եկել Իրանից Ադրբեջանի տարածքով: Հիվանդը տեղափոխվել է վարակաբանական հիվանդանոց։ Վերջին տվյալներով, Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 139 դեպք (6–րդ տեղն աշխարհում` հիվանդացածների թվով), որոնցից 19–ը` մահացու ելքով, 49 մարդ ապաքինվել է։
«95 մարդ հետազոտվել է, բոլորը բացասական։ Ներկայումս ունենք 850 հետազոտության թեստ, և ևս 3 հազար թեստ շուտով կստանանք։ Այսինքն այս տեսակետից մենք ապահովված ենք», – նշեց նախարարը։
Նրա խոսքով, վերջին երկու օրում Հայաստանի սահմանը հատել է 69 բեռնատար, որոնք բոլորը ոստիկանության և հակահամաճարային ուժերի կողմից ուղեկցվել են։
«Սահմանվել են հատուկ կետեր, որտեղ նրանք դատարկվելու են և հետ են վերադառնալու», – նշեց առողջապահության նախարարը։
«Պրակտիկորեն հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի տարածումը կանխվի», – ընդգծեց Թորոսյանը։–0–
Загружается новость ... "Лево"