627.93
6.93
528.12
+18
Եղանակը Երևանում
Հայ

Սահմանվել է Իրանի հետ ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը

20:23
27 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը երկշաբաթյա ժամկետով սահմանափակելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի թիվ 197-Ն որոշմամբ ղեկավարվելով՝ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը: Այս մասին հայտնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը:

ՊԵԿ նախագահի հրամանով` Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտում գրանցված տնտեսվարողների կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով և ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդների միջոցով ներկրվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների նշանակման վայր է սահմանվել «Ագարակ տերմինալ» ժամանակավոր պահպանության պահեստը: Հարավային մաքսատուն-վարչությանը հանձնարարվել է հնարավորինս արագ կազմակերպել ներկրվող ապրանքների բեռնաթափումը կամ փոխաբեռնումը «Ագարակ տերմինալ» ժամանակավոր պահպանության պահեստում և ապահովել այդ տրանսպորտային միջոցների ու վարորդների արագ ելքը ՀՀ տարածքից՝ բացառելով տրանսպորտային միջոցների հետագա խորացումը ՀՀ տարածք: Իսկ դեպի «Ագարակ տերմինալ» և հետ՝ դեպի անցումային կետի տարածք, բեռների տեղափոխումը կազմակերպել ուղեկցմամբ կամ ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի հետ համագործակցությամբ:

Պետական սահմանի Մեղրիի անցումային կետում ԻԻՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով (ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով) Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտուց դուրս գրանցված տնտեսվարողների կողմից ապրանքների ներկրման դեպքերում բացառել Մեղրիի կետ-բաժնում (մաքսային տարանցում) մաքսային ընթացակարգից տարբերվող մաքսային ընթացակարգով ներկայացված հայտարարագրերի գրանցումը և ապրանքների բացթողումը: Մեղրիի անցումային կետով ներկրվող ապրանքների մաքսային հսկողության և մաքսային տարանցում ընթացակարգով հայտարարագրերի գրանցման աշխատանքները կազմակերպել՝ հնարավորինս սահմանափակելով Իրանի քաղաքացի հանդիսացող վարորդների հետ շփումները և նրանց ելքը ավտոմեքենաներից: Պաշտպանիչ հանդերձավորմամբ անձի միջոցով վարորդներից ստանալ բեռը ուղեկցող փաստաթղթերը, կազմակերպել հայտարարագրերի լրացման և ներկայացման աշխատանքներն՝ առանց վարորդին դրանցում ներգրավելու:

Իրանում հաշվառված տրանսպորտային միջոցներով (ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով) Հարավային մաքսատուն-վարչությունից տարբերվող այլ մաքսատուն-վարչություններ ապրանքների տարանցման անհրաժեշտության դեպքում տարանցիկ փոխադրումների նշանակման մարմին կսահմանվի Արարատյան մաքսատուն-վարչությունը: Իսկ տրանսպորտային միջոցների ելքն անցումային կետի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի ուղեկցությամբ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՊԵԿ նախագահի հրամանով նախատեսված է առանձնացնել Արարատյան մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստ, և Մեղրիի անցումային կետով ներմուծված ապրանքների մաքսային հսկողության աշխատանքները կենտրոնացնել այդտեղ, ինչպես նաև նվազագույնի հասցնել իրանցի վարորդների շփումը մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կամ երրորդ անձանց հետ:

Հրամանով նախատեսված է պետական սահմանի անցումային այլ կետերով ներկրված բեռներն ուղղորդել մաքսային հսկողության այլ վայրեր կամ պահեստներ, բացառել դրանց հնարավոր շփումը պետական սահմանի Մեղրիի անցումային կետով ներկրված բեռների հետ:

«Ապրանքները բեռնաթափելուց կամ բաց թողնելուց հետո ԻԻՀ-ում հաշվառված դատարկ տրանսպորտային միջոցների ելքը պահեստի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության պարեկային խմբերի ուղեկցությամբ՝ շարասյուներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մարտի 2021
ԱԺ–ն ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը
ԱԺ–ն ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը
12:38
24 Մարտի 2021
ՌԴ ԳՇ ԶՈւ պատվիրակությունը կայցելի Հայաստան
ՌԴ ԳՇ ԶՈւ պատվիրակությունը կայցելի Հայաստան, հայտնի է օրակարգը
11:37
24 Մարտի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 5330 թեստ, հաստատվել է 1164 նոր դեպք, մահացել է 14 մարդ. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 5330 թեստ, հաստատվել է 1164 նոր դեպք, մահացել է 14 մարդ
11:05
24 Մարտի 2021
ՀՀ–ում ռազմական դրությունը վերացվեց
Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը վերացվեց
21:38
23 Մարտի 2021
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
21:28
23 Մարտի 2021
Սաստիկ պատասխան Փաշինյանին, Իմ քայլ-ում խառնաշփոթ է, իսկ Փաշինյանը ֆավորիտների ցուցակ ունի .ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սաստիկ պատասխան Փաշինյանին, Իմ քայլ-ում խառնաշփոթ է, իսկ Փաշինյանը ֆավորիտների ցուցակ ունի .ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
18:50
23 Մարտի 2021
ՀՀ նախագահն այսօր հանդիպել է Փաշինյանի հետ (ՎԻԴԵՈ)
Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Փաշինյանի հետ. ՎԻԴԵՈ
18:02
23 Մարտի 2021
Ընդդիմությունը որոշել է վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը. կազմակերպվում է համապետական հանրահավաք
Ընդդիմությունը որոշել է վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը. կազմակերպվում է համապետական հանրահավաք
15:49
23 Մարտի 2021
Շոյգուն ու Հարությունյանը քննարկել են Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումները
Շոյգուն ու Հարությունյանը քննարկել են Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումները
15:14
23 Մարտի 2021
Արարատ Միրզոյանն առաջարկեց կողմ քվեարկել ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմության նախագծին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց կողմ քվեարկել ռազմական դրությունը վերացնելու մասին երկու ընդդիմադիր խմբակցությունների նախագծին
15:08
23 Մարտի 2021
Մովսես Հակոբյանը կրկին հայտարարեց Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին. ՌԴ ՊՆ–ն ավելի վաղ հերքել էր այդ տեղեկությունները
Մովսես Հակոբյանը կրկին հայտարարեց Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին. ՌԴ ՊՆ–ն ավելի վաղ հերքել էր այդ տեղեկությունները
11:36
23 Մարտի 2021
Գագիկ Սուրենյանը՝ սպասվող հզոր ցիկլոնի ու ապրիլի կանխատեսումների մասին. ՈւՂԻՂ
Գագիկ Սուրենյանն անդրադառնում է սպասվող հզոր ցիկլոնին ու ապրիլի կանխատեսումներին. ՈւՂԻՂ