Հինգշաբթի` օգոստոսի 8–ի առավել ուշագրավ նորությունները

09.08.2019, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 8–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
Հինգշաբթի` օգոստոսի 8–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 8–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
  • Աուտիզմ ունեցող 12–ամյա Իսահակ Դավթյանը հայտնաբերվել է։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ «Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 8-ին, ժամը 07.45-ին, 12-ամյա Իսահակ Դավթյանը հայտնաբերվել է Նոր Խարբերդի 7-րդ փողոցի տներից մեկի նկուղում և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 
  • Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել անպտղության դեմ պայքարի պետական ծրագրի իրականացման վերաբերյալ: Ինչպես նշեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարությունը քննարկել է այս ծրագիրը հուլիսի 11-ին, սակայն շահառուների գրանցման մեխանիզմի հետ կապված խնդիրների պատճառով, որոշվել է հետաձգել այն: «Հիմա փաստաթուղթը լրացված է, որտեղ սահմանված է վերարտադրողական առողջության պետծրագրի կարգը և շահառուները, ինչի շրջանակում անպտղության դեմ պայքարի ծառայությունները մատուցվում են անվճար կամ արտոնյալ պայմաններով», - ասաց Ավանեսյանը: 
  • Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձորում: Այդ մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Ըստ տարածած հաղորդագրության, Հայաստանի 2019 թ.-ի պետբյուջեի վերաբաշխման հաշվին նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկով հինգշաբթի կառավարության նիստում որշում է ընդունվել հատկացնել ավելի քան 14,8 մլն դրամ շախմատի առաջնության անցկացման վրա: 
«Արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,  Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,  տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%, կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%», – նշում է ՀՀ վարչապետը: 

  • Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել հատկացնել 3,28 մլն դրամ` հայտնի քաղաքական գործիչ Կարեն Դեմիճյանի հուշարձանի տեղադրման նախագծման աշխատանքների համար:

Ինչպես նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, միջոցները կհատկացվեն Երևանին, ընդ որում` հուշարձանը նախատեսվում է տեղադրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում:

Ըստ նրա, քանդակագործ Սարգիս Բաբայանի գնահատականով, հուշարձանի պատրաստումը կարժենա 54,2 մլն դրամ: 

«Հարցը քննարկվել է Դեմիրճյանի ընտանիքի անդամների հետ, որոնք խնդրել են տեղադրել հուշարձանը հենց այդ տարածքում», - ասաց Պապիկյանը: -0-