ՀՀԿ-ն հնչեցրել է նոր կառավարությունից ունեցած սպասելիքները
08.09.2016,
23:00
Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) բարեփոխումների շարունակություն է ակնկալում նոր կառավարությունից:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) բարեփոխումների շարունակություն է ակնկալում նոր կառավարությունից, լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գործադիր մարմնի և ՀՀԿ Խորհրդի նիստից հետո:
«Նոր կառավարությունից ունեցած մեր ակնկալիքներն են՝ բարեփոխումների շարունակությունը, երկարաժամկետ տնտեսական աճի հնարավորությունների ստեղծումը՝ ներդրումային բարենպաստ միջավայրից մինչև տնտեսության կառուցվածքային փոփոխություններ»,- ասաց նա:
Աշոտյանը նշեց, որ քաղաքական համակարգում պետք է նախաձեռնվեն բարեփոխված Սահմանադրության իրագործմանն ուղղված գործընթացներ, հանրային ռեսուրսի և մարդկային կապիտալի ավելի արդյունավետ օգտագործմանը:
«Խոսքը ոչ միայն Հայաստանի բնակիչների, այլ նաև սփյուռքի մասին է: Պետք է ապահովել երկրի զարգացում առանց ցնցումների խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, դրանով իսկ նպաստելով ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը, հատկապես պաշտպանության ոլորտում: Պետք է պատրաստ լինել բարձրացնել երկրի մարտունակությունն արտաքին ագրեսիայի հնարավոր սպառնալիքների դեպքում»,- ընդգծեց նա:
ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստում հաստատեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում և ընդունեց Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը:-0-