ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առողջապահության նախարարը հինգշաբթի ասաց լրագրողներին, որ միշտ դժգոհ է իր աշխատանքից։
Ըստ նրա, այս պահին նախարարության կառուցվածքում ընթացիկ աշխատանքներ են կատարվում, իսկ հետագա ռազմավարության սահմանման համար ուսումնասիրություններ են անցկացվում, որոնք թույլ կտան վերհանել համակարգի կրճատման և օպտիմալացման անհրաժոշտ ուղղություններ։
«Այս հարցն ուսումնասիրության փուլում է, որի ավարտի համար անհրաժեշտ է առնվազն 20-25 օր, որ առավելագույնս արդյունավետ կատարվի համակարգի օպտիմալացման հանձնարարականը և ներկայացվի ոլորտի զարգացման սեփական տեսլականը»,– ասաց Ալթունյանը։
Նախարարը միաժամանակ նշեց, որ երբեք չի քննադատել իր նախորդի գործունեությունը` նշելով միայն շահառուների կողմից առողջապահության համակարգի աշխատանքից դժգոհությունը։
«Եթե ինձ հարցնեք, ապա ես միշտ դժգոհ եմ իմ աշխատանքից, ինչպես նաև իմ գլխավորած կոլեկտիվի աշխատանքից»,– ասաց Ալթունյանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում