ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոտիկանությունը պարզաբանում է ներկայացրել սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության վերաբերյալ, ըստ որի Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով քրեական հետապնդում է նախաձեռնվել ՀՀ ԶՈՒ սպաներ Վազգեն Վարդանյանի և Արմեն Ջամալյանի նկատմամբ, ինչի կապակցությամբ նշված երկրի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից համապատասխան հայցադիմում է ներկայացվել Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարությանը՝ նրանց նկատմամբ Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում հայտարարելու նպատակով։ Պարզաբանումը ներկայացրել է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
«Հայտնում ենք, որ 11.09.2020 թ. դրությամբ Վազգեն Վարդանյանի 7 Արմեն Ջամալյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որևէ հետախուզում չի իրականացվում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից մշտապես իրականացվում են դիտարկումներ՝ Ադրբեջանի իրավասու մարմինների նման նախաձեռնություններին ժամանակին և համարժեք արձագանքելու ուղղությամբ, ինչի կապակցությամբ այդպիսի խնդիրներ ծագելու դեպքում ՀՀ-ում Ինտերպոլի կողմից անմիջապես տրվում է համարժեք արձագանք և Ինտերպոլի Գլխավոր Քարտաղարությանը ներկայացվում են հիմնավորումներ ու փաստարկներ։ -0-