ՀՀ-ում գործում է թեժ գիծ Արցախում մարտերի ժամանակ գերեվարված և անհայտ կորած զինծառայողների մասին տվյալների ճշտման համար

13.11.2020, 14:10

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան հայտնել է թեժ գծի գործարկման մասին Արցախում ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների մասին տվյալների ճշտման համար:

«Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման համար ձևավորված հանձնաժողովում գործում են թեժ գծի 81-35 և +374 12 28-89-80 հեռախոսահամարները»,- նշել է Ստեփանյանը:-0-